Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր մոտ էն կախիչներն էր, որ վարչապետը ծռում էր, նախարարն էլ՝ ուղղում․ ուշագրավ մանրամասներ՝ վանաձորյան այցից

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Mediahub-ի վանաձորյան աղբյուրները ուշագրավ դրվագ պատմեցին Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզ կատարած այցից, որը հիշվեց նրա՝ դպրոցում կախիչ պոկելով։ 

Հայտնի է, որ Վանաձորի թիվ 27 և 23 դպրոցների նորակառույց մարզադահլիճներին ծանոթանալու ընթացքում Նիկոլ Փաշինյանը զայրույթի նոպաներ է ունենում՝ բղավելով կրթության նախարարի և մյուսների վրա, թե ինչո՞ւ են վոլեյբոլի շիթը ստանդարտներից փոքր սարքել, ինչո՞ւ է ցանցը «տուկի թելից» պատրաստված, իսկ վերջում ստուգում է կախիչներն ու պոկում դրանցից մեկը՝ արձանագրելով, որ շատ դժգոհ է ամեն ինչից։ Այս բոլորը ցուցադրված է կառավարության պաշտոնական էջում, բայց բնականաբար՝ մոնտաժված կադրերով։ Իսկ իրական կադրերում այլ՝ ավելի ուշագրավ բան էլ է տեղի ունեցել, որը կառավարության օպերատորները ֆիքսել են, բայց լրատվական բաժինը, բնականաբար, կտրել հեռացրել է։ 

Բանն այն է, որ, ինչպես փոխանցեցին մեզ Վանաձորի մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանը Վանաձորի թիվ 23 դպրոցի մարզադահլիճի կախիչներից բացի ստուգել է նաև հանդերձարանի պահարանները, որն ընդամենը մեկ ակնթարթ է երևում տեսանյութում։ Մեզ պատմեցին, որ պահարանների վրա Փաշինյանը ստուգել է նախ դռների վրա փակցված համարակալումները, թե արդյոք թվերը ամո՞ւր են փակցված դռներին։ Ու մատով քերելով՝ պոկել է դրանք։

Այս փաստը «պրարաբ» Փաշինյանին այնքան է զայրացրել, որ փրփրել է, ափերից դուրս եկել ու շուռ է տվել պահարանը։ Պահարանի՝ գետնին ընկնելու հետևանքով վնասվել են դռների բռնակները, որոնք գետնին ճզմվելու հետևանքով մյուս կողմից փուչ են տվել ու մասնակի դուրս եկել։ Հիմա այդ պահարանները նորոգման կարիք ունեն։ 

Այս ամենը, բնականաբար, խնամքով թաքցրել են կառավարության մոնտաժնիկները։
Այս թեմայով Mediahub-ը կապ հաստատեց Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Հովսեփյանի հետ, որը Փաշինյանի այցի պահին դիմավորում էր նրան դպրոցի բակում։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ պահարանների դռներն ու բռնակներն իսկապես վնասված են, և պետք է ուղարկեն նորոգման, բայց չխոստովանեց, որ դա եղել է հենց Նիկոլ Փաշինյանի՝ պահարանը շուռ տալու հետևանքով։

«Ներսից ինչ-որ վնասված էր ու բռնակը ներս մտած, բայց փոխելու են էդ դռները, վնասված մասերը փոխելու են»,- ասաց նա՝ նշելով, թե իրենց մոտ որևէ բան չի պատահել։

Իսկ թե ինչի հետևանքով են այդպես վնասվել պահարանրի դռները, տնօրենը ենթադրեց, որ գուցե առաքիչն է վնասել․

«Կարող ա առաքիչը, որ բերել ա, դե՝ տարբեր դպրոցներ տարել ա, դա իմ ենթադրությունն ա, իհարկե, չի բացառվում, որ իրար վրա բարձել են, պրեսսի արդյունքում ա սեղմվել, որովհետև բռնակն էլ ա մի տեսակ սեղմված, դրսի կողմից սեղմված ա, ներսի կողմից էլ ոնց որ մի քիչ կիսատրաքածի նման լիներ լամինատը։ Գիտե՞ք ոնց ա, մենք տեղ չունեինք, դահլիճը դեռ պատրաստ չէր, ուղղակի, գույքը, որ բերել են, հենց մեր նախասրահում մի տեղ իրար կողքի դրել էինք, մենք էդ պահին չենք էլ ստուգել։ Հետո, որ պետք ա վարչապետը գար, նոր մենք ինչ ստացել ենք էդ գույքը, տեղավորել ենք դահլիճում»։

Մեր դիտարկմանը, թե կադրերում երևում է, որ Նիկոլ Փաշինյանը դռները բացում է, ու որևէ խնդիր չի երևում, նշանակում է՝ դրանից հետո է վնասվել պահարանը, դպրոցի տնօրենն ասաց․ «Չէ, Նիկոլ Փաշինյանի բացած դռները նորմալ են եղել։ Դե, դա երեք պահարան ա, ու ամեն մեկն ունի տասնհինգ դուռ, Նիկոլ Փաշինյանի բացածը չի եղել վնասվածը»։

Երբ պնդեցինք, որ Փաշինայնի այցի պահին շուռ է եկել պահարանը (ավելի ստույգ՝ Փաշինյանը շուռ է տվել, ըստ մեզ հասած տեղեկությունների), տիկին Հովսեփյանն արձագանքեց․ «Չէ, չէ, չի եղել նման բան, կամ որ դպրոցում մի բան շուռ գա, չի եղել նման բան։ Մեր մոտ էն կախիչներն էր, որ վարչապետը ծռում էր, ծռվում էր, ճիշտն ասած, նախարարն էլ ուղղում էր, հետո էն վերջինը, որ էլի ծռում էր, որ ցույց տա՝ տեսեք, հեշտ ծռվում ա, պոկվեց, ու էդ շուրուպները թույլ էին ամրացված, իրականում»։

Իսկ ի՞նչ եղավ այդ կախիչների հարցը, տնօրենը ծիծաղով ասաց․ «Ճիշտն ասած՝ էն պոկված կախիչի տեղը մենք հասցրել ենք դնել, որովհետև պոկվածը չգիտենք՝ ուր ա, երևի նախարարը մեխանիկորեն հետը տարել էր։ Մենք ամրացրել ենք կախիչ, հիմա գույքի բաժնից մեզ ասել են, որ պետք ա փոխարինեն պահարանը, կախիչները՝ չգիտեմ, կփոխե՞ն, թե՞ չէ։ Բայց կախիչները ասացին, որ եթե ամուր ամրացնեն, շուրուպները փոխեն՝ կկարգավորվի»։

Վահե Մակարյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future