Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը. «Հայաքվե»
POLITICSՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական չափորոշչում ցանկանում է «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականության գաղափարը սովորողների շրջանում։
Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չէ, բայց իրականում այն հսկայական է: Հայոց պատմությունն ընդգրկում է մեր ազգի պատմությունը` Հայկ Նահապետից մինչև Ուրարտու, ապա` հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ` Կիլիկիայի թագավորությունը, Հայկական Սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին:
Իսկ ահա Հայաստանն իր ներկայիս տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման հետևանքով, և մեր ազգի պատմության փոքր հատվածն է։
Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը և բոլորին համոզել, թե իբր այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում։
Այժմ այս անհեթեթ օրենքի նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում: Իր ոճին համաձայն` գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և իբր հանրային աջակցություն ունի։
Առաջարկում ենք հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիվ․
Քվեարկիր հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/6771/about
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



