Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆՎԱՐԻ). Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828- Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:

1891 - ծնվել է մաթեմատիկոս, ինժեներմեխանիկ Աշոտ Տեր-Մկրտչյանը:

1901 - ծնվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեքյանը:

1910 - ծնվել է պարսկահայ գրող Գալուստ Խանենցը:

1912 - ծնվել է ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:

1914- ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում աստերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և այն անվանել Հայաստան:

1921- բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:

1922- Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է Գ. Սունդուկյանի անվան):

1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:

1952 - ծնվել է նկարիչ Ավետիք Ավետիսյանը:

1983 - վախճանվել է արձակագիր Աբիգ Ավագյանը:

2001- Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ:

2007- Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

2013- Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալ յանը:

2014- Արոնյանը շախմատի Վեյկան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ հաղթանակը ապահովելով վերջին տուրից առաջ։

2019- հայտարարվել է, որ TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականը 12,8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևել յան գործընկերության մաս կազմող վեց երկրում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:

2021- Վրաստանի Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա:

ԱՇԽԱՐՀ

41 –Հռոմի Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:

750 - Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:

1479- ավարտվել է Վենետիկի և Օսմանյան Կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը:

1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:

1554 - Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը 1627 - ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:

1658 - Նոր Ամստերդամի նահանգապետը արգելել է թենիսը, քանի որ, ըստ նրա, այն շեղում է մարդկանց Աստծուն ծառայելուց:

1736– ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:

1759 - ծնվել է բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:

1799 - ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:

1802 - Նապոլեոն 1-ինն ընտրվել է Իտալիայի նախագահ:

1882 - ծնվել է անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:

1835– տեղի է ունեցել Վինչենցո Բելինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:

1858– առաջին անգամ հնչել է Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:

1878-ռուսական տորպեդով խորտակվել է թուրքական շոգենավ, որը աշխարհում տորպեդահարությամբ նավ խորտակելու առաջին դեպքն է եղել:

1886 - ծնվել է գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:

1905-Հարավային Աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ «Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):

1928 - ծնվել է վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:

1938 - ծնվել է ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:

1938 - արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևել յան Եվրոպայում:

1947– վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:

1951 - վախճանվել է խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:

1957 - Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:

1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:

1982 - վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:

1990 - Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել:

1992 - կալիֆորնիական Օքլենդում անգլիացի թեթևատլետ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:

2010– եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 82 մարդ:

2011– Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California