Երևանում ձնամաքրման աշխատանքներին ներգրավված են 780 աշխատակից և 134 տեխնիկա (տեսանյութ)
VIDEOՁյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված են համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:
Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



