Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն օծել է Ռահվա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչերը
SOCIETYԻրանի Ռահվա գյուղի Ս. Աստվածածին պատմական եկեղեցում հունվարի 15-ին մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ, հանդիսապետությամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճյանի: Պատարագը մատուցեց Ուրմիայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Ներսես Քհնյ. Պասիլյանը:
Ինչպես տեղեկացնում են Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից, առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ, Սբ Պատարագի ընթացքում, քարոզից անմիջապես առաջ տեղի է ունեցել եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը: Ապա խաչերը երիտասարդների օգնությամբ զետեղվել են իրենց տեղերը: Վերանորոգված եկեղեցու արտաքին պատերի մաքրման աշխատանքները շուտով ավարտվելու են, որպեսզի կարելի լինի 18-րդ դարի եկեղեցին վերաօծել գարնանը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



