Yerevan, 09.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրականում ո՞վ է էլեկտրական շիկացման լամպի գյուտարարը՝ Էդիսո՞նը, թե՞...․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լամպի արհեստական լույսն այնքան ամուր է մտել մեր առօրյա կյանք, որ մենք դադարել ենք նույնիսկ նկատել, թե ժամանակին որքան կարևոր է եղել այդ գյուտը մարդկության համար: Մենք կարող ենք գնահատել դրա անհրաժեշտությունը միայն այն ժամանակ, երբ կարճաժամկետ անջատվում է էլեկտրամատակարարումը, այն էլ՝ եթե դա տեղի է ունենում երեկոյան, երբ մութ է: Փորձենք վերհիշել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել էլեկտրական լամպի ստեղծման պատմության մեջ: Առաջինը 1840 թվականին անգլիացի Դե լա Ռյուն է լույս ստանալու փորձեր կատարել՝ վակուումային ապակե գլանում տեղադրված պլատինե մետաղալարով անցկացնելով էլեկտրական հոսանք: Բայց համարվում է, որ առաջին շիկացման լամպը հորինել է ռուս էլեկտրիկ, ինժեներ Ալեքսանդր Լոդիգինը: Որպես շիկացման թել նա օգտագործել է ածխածնային թելը, որը դրվել է վակուումային ապակե անոթի մեջ:

1874 թվականի ամռանը Լոդիգինը արտոնագիր է ստացել իր գյուտի համար: Բայց նա այդ ամենով չի սահմանափակվել և շարունակել է իր հետազոտությունները՝ փորձելով որպես շիկացման թելիկ օգտագործել հրակայուն մետաղները: Դրանից մեկ տարի անց Վասիլի Դիդրիխսոնին հաջողվել է բարելավել Լոդիգինի լամպը՝ երկարեցնելով դրա ծառայության ժամկետը: Նա առաջարկել է օդը ամբողջությամբ հանել ապակյա անոթից, ինչպես նաև օգտագործել ոչ թե մեկ, այլ մի քանի շիկացման թելեր: Լոդիգինին զուգահեռ նույն ուղղությամբ աշխատել է նաև ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնը: Իր շիկացման լամպի մեջ նա օգտագործել է պլատինե թելիկ, և 1879 թվականին արտոնագրել է իր գյուտը: Այնուամենայնիվ, նման շիկացման լամպը շատ թանկ է ստացվել, ուստի այն լայնորեն չի օգտագործվել:

Ածխածնային թելիկին վերադառնալով՝ Թոմասը մեկ տարի անց ստեղծել է լամպ, որն աշխատել է քառասուն ժամ: Ընդ որում, նույն Էդիսոնն է հորինել լամպի հիմքն ու վարդակը և որոշ ժամանակ անց սկսել է արտադրել էլեկտրական լամպեր և վաճառել դրանք՝ հատը երկուսուկես դոլար արժեքով: Լամպը Էդիսոնի հայտնագործությունը չէր, սակայն նա է դարձել այն լամպի և էլեկտրաբաշխիչ համակարգի ստեղծողը, որոնք ունակ են միասնական և խնայողաբար աշխատել: Այդ լամպերով նա ամբողջությամբ լուսավորել է իր հայտնագործությունների լաբորատորիան: Թոմաս Էդիսոնի շնորհիվ սկսվել է էլեկտրական էներգիայի դարաշրջանը: Նա երազում էր լուսավորել ամբողջ Նյու Յորքը, իսկ հետո՝ նաև ամբողջ աշխարհը: Դա տեղի է ունեցել 1882 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը երեքին: Լոդիգինը, շարունակելով աշխատել հրակայուն մետաղների հետ, ստեղծել է վոլֆրամի և մոլիբդենի թելիկով էլեկտրական լամպը: 1906 թվականին General Electric- ը նրանից գնել է այդ գյուտի արտոնագիրը:

Երեք տարի անց ընկերության աշխատակից Իրվինգ Լանգմուիրը հասել է լամպի վոլֆրամի թելիկի շահագործման ժամանակի ավելացմանը՝ լամպի ապակյա անոթը իներտ գազ արգոնով լցնելով: Դրանից որոշ ժամանակ անց ամերիկացի ֆիզիկոս Ուիլ յամ Դեյվիդ Քուլիջը կարողացել է բարելավել վոլֆրամի թելիկի պատրաստման տեխնոլոգիան: Այդ բոլոր գյուտերն էլ միասին թույլ են տվել, որ վոլֆրամի թելիկով շիկացման լամպը աստիճանաբար գրավի ամբողջ աշխարհի շուկան և դուրս մղի իր մրցակիցներին: Բայց դա՝ միայն որոշ ժամանակով, ներկայումս շիկացման թելիկով լամպերն են դուրս մղվում այլ արդյունավետ լամպերի կողմից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh