Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Այդպիսի հայերը ինձ մոտ ուղղակի սրտխառնոց են առաջացնում․ Լապշինը՝ Բաքվի բանտում կալանավորված Արցախի առաջնորդների լուսանկարների առիթով ցնծացող «հայերի» մասին

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես չեմ դադարում զարմանալ շատ հայերի ֆանտաստիկ ինֆանտիլիզմի և միամտության վրա։  Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը և ովքեր են ադրբեջանցիները և ինչ է Ալիևի ռեժիմը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՝ անդրադառնալով որոշ «հայերի» տարօրինակ ցնծությանը Արցախի ղեկավարների բանտային լուսանկարների առնչությամբ, որոնք տարածվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: 

Կրկին կիսվելով ադրբեջանական բանտում գտնվելու իր դառը փորձով ՝ հայտնի բլոգերը ամոթանք է տվել նման «հայերին» ՝ գրելով. «Այդպիսի հայերը ինձ մոտ ուղղակի սրտխառնոց են առաջացնում»։     

«Վերջին օրերին ադրբեջանցիները տարածել են «երջանիկ» հայ գերիների լուսանկարները, այդ թվում ՝ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և այլոց, ովքեր իբր գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց դիտում և նույնիսկ խցում ջեռուցման մարտկոցներ կան։ «Նրանց մոտ ամեն ինչ լավ է, նրանք ամեն ինչից գոհ են, նրանք հանգստավայրում են»։ Եվ այդ ապուշ մեկնաբանությունները տասնյակ այլ միամիտ հիմարների կողմից հավանության են արժանանում։

Ժողովուրդ, դուք չեք հասկանում, որ դրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ Բաքվի բանտում պահում էին և տանում ալիևյան ԶԼՄ-ների համար լուսանկարվելու գրադարան։  Ադրբեջանցիներն ինձ գիրք էին տվել։ Ասացին, որ ժպտամ, թե չէ կզրկեն բանտի բակում զբոսանքից։ Հետո ինձնից գիրքը վերցրին ու վերադարձրին կեղտոտ ու գարշահոտ խուց, որտեղ էլ պահում էին յոթ ամիս։ 

Բանտախցերն իրականում շատ ավելի վատն են, նրանց տարել են բժշկական մասնաշենք ՝ ֆոտոսեսիայի համար։ Այնտեղ բժշկական շենքում կան մի քանի էլիտար բանտախցեր, որոնք հենց այնպւսի տեսք ունեն, ինչպես այս լուսանկարներում: Սովորական խցերում ջեռուցում չկա, դատապարտյալները ձմռանը սառչում են, քնում են դեռ խորհրդային պատառոտված վերմակների տակ ՝ հագնելով իրենց եղած բոլոր հագուստը։ Այնտեղ հեռուստացույց չկա, բայց ինձ էլ լուսանկարի համար տարել են բժշկական մասնաշենքի խուց, որտեղ հեռուստացույց կար։

Երբ կարդում եմ այն հիմարությունները, որ հայերը գրում են Արցախի առաջնորդների «երջանիկ» դեմքերի մասին, այդպիսի հայերը ինձ մոտ ուղղակի սրտխառնոց են առաջացնում։ Անկախ լուսանկարում պատկերված մարդկանց անհատականությունից (շատերին պետք է դատել դավաճանության և կաշառքի համար), նրանք իսկապես փորձանքի մեջ են ընկել և օգտագործվում են որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջանն այսօր ոչնչով չի տարբերվում Թալիբանից կամ ԻԼԻՊ-ից։ Այդ գերիներին ամենայն լրջությամբ սպառնում են խոշտանգումներ ու մահ Բաքվի բանտում։ 

Ես ձեզ հիշեցնեմ, որ ինձ այդ նույն բանտում ադրբեջանցիները «Ալլահ Աքբար» գոռալով դաժանորեն ծեծեցին, կոտրեցին ձեռքս, մատներս, երեք կողերս, ծնոտս և ջարդեցին առջևի ատամներս։ Դա տեղի ունեցավ երեք ամիս անց այն բանից հետո, երբ նրանք նկարեցին ինձ «երջանիկ» ՝ գիրքը ձեռքիս: Եվրոպական դատարանն իր 20.05.2021 թվականի որոշմամբ Ադրբեջանին մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալման, դաժան խոշտանգումների և սպանության փորձի մեջ», - գրել է բլոգերը ՝ ի խրատ որոշ «հայերի»։

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya