Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի տարբեր նշանների կանայք՝ սիրո մեջ

LIFE

Խոյ

Խոյ կնոջ սերը կրքոտ է։ Ոչ մի կիսատոն. ամեն բան լիարժեք և իրական։ Երբ նրանք սիրահարված են՝ նրանց համար զգացմունքն առաջին տեղում է։ Նրանք պատրաստ են նվիրվել դրան ամբողջ կյանքում։ Այս նշանի տակ ծնված կանանց մոտ հարաբերություններն ընթանում են այդ տարերքին համաձայն, սակայն բուռն հարաբերությունները հնարավոր են միայն սիրած մարդու հետ։ Ազատասեր Խոյերը համաձայն են միայն լավագույն տարբերիակին։ Եթե այն չկա՝ նրանք գերադասում են միայնակ մնալ։  Խոյերը միշտ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում, բայց այդուհանդերձ, սիրում են ուժեղ զուգընկերների։ Նրանք փնտում են այնպիսի մի մարդու, ով չի զրկի նրանց ազատությունից, բայց նաև միևնույն ժամանակ «կավանման» չի լինի։

Ցուլ

Ցուլ կինը ռեալիստ է և հավասարակշռված։ Նա չի ձգտում ցույց տալ իր զգացմունքները։ Այդ իսկ պատճառով, ուրիշ կնոջը ուղղված ձեր հաճոյախոսությունը սկանդալի չի բերի։ Սակայն այն դեպքում, եթե նա համոզված է, որ դուք նրան սիրում եք։ Հակառակ դեպքում՝ դուք կիմանաք նրա զայրութի զորությունը․ այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ այն հազվադեպ է լինում, բայց, իսկապես, կործանարար է։ Ցուլ կանաց էլեգանտության մասին էլ լեգենդներ են պտտվում՝ նրանք հաստատ ունակ են կանացիությունն արտահայտել։

Երկվորյակներ

Այս կանայք, կարծես, իրենց մեջ մի քանի անձանց խճանկար լինեն, և բարդ է նրանց հետ հարաբերություններ ստեղծել։ Եվ եթե ձեզ հաջողվեց հաշտվել «անձերից» մեկի հետ, ապա մյուսը վաղը պարզապես կորոշի ձեզ հետ հանդիպման չգնալ։ Երկվորյակները համոզված են, որ կյանքը դա մի մեծ փորձ է։ Նրանց հետ դուք կմոռանաք միապաղաղ կենցաղի մասին։ Նրանք ակնթարթորեն սիրահարվում են և շատ շուտ պաղում։ Դրա հետ մեկտեղ հակված են կասկածամտությանը։ Այս տեսակ կնոջը կարող է նվաճել այն տղամարդը, որն ունակ կլինի համոզել, որ ինքը լավագույնն է։ Երվորյակների համար սեքսը և սերը հավասար հասկացություններ են։ Ստեղծարարությունն ու անկանխատեսելիությունը այս բնագավառում անսահման է Երկվորյակների մոտ։ Խառնվածքն, ասես, ծովի ափից եկած քամի լինի․ նրանք եւ քնքուշ են, եւ բուռն պոռթքումներով լի։ Անիմաստ է ժամանակ ծախսել իրենց տրամաբանությունն ուսումնասիրելու վրա․ ավելի լավ է՝ տրվեք սիրո զգացմունքներին։

Խեցգետին

Կին Խեցգետինը ռոմանտիկայի և հարմարավետության գագաթնակետն է սիրելիի համար։ Համբույրներ և գրկախառնություններ․․․ապուրներ, կոտլետներ, բլիթներ և անդադար աջակցություն։  Նրանք նույն հոգատարությունն էլ ձեզանից են սպասում, չնայած չեն բարձրաձայնում դա։ Սակայն չարժե լսել նրանց քննադատությունն. այն ցավոտ է խոցում։ Իսկ եթե դուք արժանացել եք Խեցգետնի սիրուն և հարգանքին, նրա հոգում զգացմունքների այնպիսի հոսք  է առաջանում, որ նուկնիսկ 10 հոգու կբավականացնի։ Խեցգետինների անձի մեջ  նկատվում է, այսպես ասած, լուսնի երկու կողմը՝ առավոտյան դուք տեսել եք նրան նուրբ և զգայուն, իսկ երեկոյան հանկարծ հանդիպում եք հաստատակամ և կրքոտ մեկին։

Առյուծ

Կին Առյուծները թանկարժեք արարածներ են, որոնք սիրո և հարգանքի կարիք ունեն։ Իսկ եթե ձեր ուժերից վեր է խարիզմատիկ անձի հետ շփումը, ապա ոչ էլ փորձեք։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ընկերների շրջապատում ժամանակ անցկացնել։
Առյուծներն ուղղակի ֆիզիկապես չեն հանդուրժում արտաքին վերահսկողությունը՝ ցանկացած դրսևորումներով։ Իսկ հակառակ սեռի ուշադրությունն ընդունում են որպես բնական երևույթ։ Եթե դուք բարդույթավորվում եք, նրանք դա կնկատեն։ Դուք պետք է հավատաք ձեր ուժերին, որովհետև Առյուծները անկեղծ կսիրեն մարդու հենց այդ տեսակը։
Առյուծները կարող են մեծահոգի և հասկացող լինել։ Նրանք գնահատում են գիտակցված հաճոյախոսությոuնները, այլ ոչ թե ձանձրացնող ճառերը։ Նրանք չեն սիրում կաղապարներ։ Ուզո՞ւմ եք նվաճել այս թագուհու սիրտը։ Ուրեմն սովորեք ամեն բան արվեստաբանորեն անել։ Նրանք ամենևին էլ եսասեր, սառը չեն, բայց ոչ էլ ուշադրության հետևից են վազում։

Կույս

Կույսը այն կինն է, որը կարող է ամեն բան թողնել հանուն լուրջ զգացմունքների՝ հաշվի չառնելով ուրիշների կարծիքը։ Նա կարևորում է ազնվությունը՝ առաջին հերթին ինքն իր հանդեպ։ 
Կույս կինը կամ փնտրում է, կամ սիրահարված է։ Առօրյայում նա նյութապաշտ է, սակայն հարաբերությունների մեջ՝ ծայրահեղ ռոմանտիկ։ Նրա ճաշակը արտահայտվում է ամեն տեղ՝ հագուստի մեջ, ինտերիերի ձևավորման, ուտեստների մատուցման․․․Նա իրական կատարելապաշտ է։
Կույսերը շատ հոգատար են։ Դուք կարող եք ապավինել նրանց բոլոր հարցերում. նրանք չեն  հանգստանա, մինչև ամեն բան չկարգավորեն։ Ատում են քննադատությունը։ Որևիցե թերության մասին ավելի լավ է ասեք տետատետ, եթե չեք ուզում կորցնել նրանց։ Կույսը բոլորից շատ է տառապում անկատարության զգացողությունից և հազվադեպ է արտահայտում իր խոցելիությունը։ Սակայն մի գեղեցիկ օր նա ուղղակի կարող է հեռանալ։

Կշեռք

Կին Կշեռքն ուղղակի հմայքի օվկիանոս է։ Նրանք, կարծես, փոքրիկ լուսամփոփներ կլուսավորեն ձեր օրն ու գիշերը։ 
Բարի, դիվանագետ, մի փոքր համառ ու տատնվող։ Որքա՜ն կանացի են նրանք։ Սակայն անհրաժեշտության դեպքում շատ հանգիստ կկատարեն տղամարդու աշխատանքը։
Կին Կշեռքը փողոց դուրս կգա միայն խնամված արտաքինով։ Այս խելացի կանայք գիտեն, որ ամեն բան կապ ունի։ Ունակ են վերլուծելու և սիրում են զրուցել տարբեր մարդկանց հետ։ Նույնիսկ ուրբաթախոսներն են նրանց նկատում և զրույցի մասնակից դառնում։ Կշեռքների նպատակն է՝ համընդհանուր ներդաշնակությունը։

Կարիճ

Կարիճ կանայք խորհրդավոր են և գեղեցիկ։ Տարվել նրանց հմայքով բավականին հեշտ է, սակայն բացահայտել՝ բոլիրին տրված չէ։ Տղամարդիկ պտտվում են այս գայթակղիչ կանանց շուրջ, սակայն հասարակ հաճոյախոսություններով նրան չես գրավի։ Այն մասին, որ դուք նրան դուր եք գալիս, կարող եք հասկանալ նրա խորաթափանց հայացքից։ Կարիճները հպարտանում են իրենց բնատուր ուժով և տաղանդներով։ Իսկ եթե ձեզ մի պահ թվա, որ նրանք մեղմահեզ սուսիկ-փուսիկ են՝ դա պատրանք է։ Նրանք չափազանց էմոցիոնալ են. ուղղակի հարբուխը միշտ չէ, որ ժայթքում է։ Կարիճ-կինը թագուհի և աստվածուհի է, հիասքանչ կողակից և ընկերուհի։

Աղեղնավոր
Աղեղնավոր կինը եզակի է, անկեղծ ու անմիջական։ Եվ ինչպե՜ս են նրանք կարողանում  ոգեշնչել ամենադժվար պահին․․․
Աղեղնավորները անկեղծ են, և այդ պատճառով չարժե նրանց հետ ձևանալ։ Նրանք անկախ են։ Նրանք տանել չեն կարողանում պարծենկոտներին։ Երբեմն ազատության սերն է նրանց միայնության պատճառը լինում։ Բայց եթե կին Աղեղնավորը գտնի իր տղամարդուն՝ կլինի նրա ամբողջ կյանքի ամենահուսալի  ուղեկիցը։ Այդ կինը միշտ ձեր կողքին կլինի, նույնիսկ եթե ձեզանից երես թեքեն ընկերներն ու ազգականները։ 

Նրանք տպավորիչ են և վստահ, գիտեն ոճի բոլոր գաղտնիքները։ Նրանք մեծահոգի են և համբերատար, իսկ զայրույթի պահերին ավելի լավ է նրանց չտեսնել։

Այծեղջյուր

Այծեղջյուր կինն ինքն է պլանավորում իր կյանքը և չի խուսափում դժվարություններից։ Նրանց գրավում է հաջողությունը, և նրանք հասնում են դրան՝ իրենց կարիերան ստեղծելով։ Եթե դուք էլ եք հետաքրքրված դրանով՝ նրանք կարող են լավ խորհուրդ տալ։

Այս քչախոս մարդիկ երբեք չեն նահանջում։ Նրանց հնարավոր չէ կոտրել։ Այծեղջյուրները գնում են առաջ՝ հիշելով իրենց բոլոր նվաճումները։ Նրան հավակնությունները ամբողջովին հիմնավորված են։ Նրանք գիտեն, որ կարող են։ 
Երկարատև բանակցությունները նրանց տարերքը չէ։ Կամ մի լավ առաջարկ արեք նրանց, կամ գլուխները մի տարեք։ Այդուհանդերձ, նրանք ունակ են երկխոսություններ վարել և պատճառներ ու հիմքեր ներկայացնել։

Ջրհոս

Ջրհոսները սիրահարվող են և անկախ։ Այս նշանի տակ ծնվածներին գրավում են փորձառությունները։ Նրանց  անհրաժեշտ են նոր հորիզոններ՝ նրանք ամեն վայրկյան պատրաստ են ընդլայնել իրենց աշխարհայացքը։
Մի մոռացեք, որ այս նշանի ներքո ծնվել են աշխարհը փոխած շատ մարդիկ։ Եթե խլել նրանցից ազատությունը, նրանց ներքին լույսն ուղղակի կմարի։ Նրանք անկեղծ և կրքոտ մարդիկ են և չեն հանդուրժում անարդարությունը։ Իրականում նրանք բարի և հանգիստ են, բայց պաշտում են չենթարկվել հասարակության կարծիքին։ Նրանց ձգում են արտասովոր մարդիկ և իրադարձություններ։

Կին-Ջրհոսը միանգամից կըմբռնի ձեր խոսքերի իմաստը, իսկ ձեզ կթվա, թե նա այս պահին երկնքում է սավառնում։ Սա խոսում է միայն այն մասին, որ նա արդեն ամեն բան հասկացել է և  ձանձրացել է։ Այս մարդիկ չեն սիրում դոփել տեղում։

Ձկներ

Ձուկ կանայք աննկարագրելի կանացի են, գայթակղիչ և խորաթափանց։ Նրանք սիրում են, երբ զուգընկերն իրենց մասին հոգ է տանում, հաճոյախոսում է՝ թեկուզ և ամենապարզ բառերով, չէ՞ որ կարևորը անկեղծությունն է։ 
Դուք առաջին անգամ կշփվեք նրա հետ, բայց ձեզ կթվա, թե ճանաչում եք նրան ամբողջ կյանքում։ Նրանք այնքան զգայուն և սիրող են։ Նրանք երբեք չեն վիրավորի, որովհետև գիտեն՝ ինչքան ցավոտ է դա։
Լուսաբացին  «Ես քեզ սիրում եմ» խոստովանությունն օրվա ամենալավ սկիզբն է նրանց համար։ Ոչ մի ադամանդ չի փոխարինի իրենց որախությունը իրական զգացմունքներից։ Այս կանայք դիվանագետներ են և ազատ են զգում իրենց անծանոթ միջավայրում։ Սակայն, եթե ինչ-որ մեկը որոշի վիրավորել նրանց, շատ մեծ սխալ կգործի։ Այս նրբազգաց մարդիկ արդեն նկատել են ձեր թույլ կողմերը և հաստատ միջոց կգտնեն՝ ձեզ պատասխան տալու համար։

Ըստ՝ NEWS.am STYLE

- See more at: http://style.news.am/arm/news/27316/kendanakerpi-tarber-nshanneri-kanayq-siro-mej.html#sthash.yJnD50Bg.dpuf

Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number