Գագիկ Ծառուկյանի հրավերով Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան և հետևել մարզումների ընթացքին (տեսանյութ)
VIDEOԻմ հրավերով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկոլա Անելկան այցելել է Օլիմպավան, ծանոթացել մարզական համալիրի հնարավորություններին և հետևել մարզումների ընթացքին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.
«Հայաստանում ներդրումային ծրագրերով հետաքրքրված լեգենդար ֆուտբոլիստի հետ քննարկել ենք նաև ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը:
Հանդիպման ավարտին այցելել ենք Երևանի Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ Նիկոլա Անելկան ծանոթացել է գործարանի պատմությանն ու ավանդույթներին:
Հետագա գործակցության վերաբերյալ խորհելու և առաջարկներ ներկայացնելու կապակցությամբ, Նիկոլ Անելկան առաջիկայում կրկին կայցելի Հայաստան»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



