Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է սպասվում «Նաիրիտին» բաժնետոմսերը և գույքը կալանքից հանելուց հետո

SOCIETY

Կառավարությանը վերջապես կարծես հաջողվել է լուծել «Նաիրիտի» բաժնետոմսերը եւ գույքը կալանքից հանելու հարցը, որի շուրջ տեւական ժամանակ բանակցություններ էին վարվում ԱՊՀ Միջպետական բանկի հետ։ Ընկերության բաժնետոմսերը եւ գույքը հայկական կողմին կփոխանցվի խորհրդանշական գումարով։ Օտարման 100 դոլար գնով «Հայգազարդին» կտրվի «Ռայնովել Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը։ Նույն կերպ կառաջարկվի ռուսական կողմին «Նաիրիտ-2»-ին զիջել «Նաիրիտ գործարանի» պարտավորությունները։

Ի՞նչ կտա ընկերությանը բաժնետոմսերը եւ գույքը կալանքից հանելը, պարզ կլինի առաջիկայում։ Ամեն դեպքում, դեռ վաղ է ասել, թե անգամ դրանից հետո որքանով հնարավոր կլինի «Նաիրիտում» իրականացնել վերագործարկման ծրագրեր։ Ինչպես վկայում է Համաշխարհային բանկի կողմից նախաձեռնված աուդիտը, գործարանի ապագան խիստ մշուշոտ է։ Կատարված ուսումնասիրությունը հիմք է տվել եզրակացնելու, որ բարձր ինքնարժեքի պատճառով այն ի վիճակի չէ մրցակցել շուկայի մյուս մասնակիցների հետ։ Բազմաթիվ այլ գործոնների թվում դրան խանգարում են նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի թանկ լինելը։ Որպես բարձր ինքնարժեքի պատճառ նշվում են տեղափոխման ծախսերը։

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով` «Նաիրիտը» վերագործարկելու համար կպահանջվի 210-346 մլն դոլար։ Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված գումարի նման մեծ միջակայքը, բայց ակնհայտ է, որ անգամ նվազագույն ծախսերի դեպքում խոսքը բավական պատկառելի միջոցների մասին է։ Դա եւս ծանր բեռ է համարվում արտադրության արդյունավետ կազմակերպման համար։ Սրանք խնդիրներ են, որոնք, ըստ աուդիտի ներկայացված եզրակացության, նվազեցնում են «Նաիրիտի» գործարկման հնարավորությունները։ Առավել եւս, առկա պարտքային պարտավորությունների պայմաններում, որոնք հասնում են 250 մլն դոլարի։ Վերցրած վարկերը եւ կրեդիտրոկան պարտքերը կրկնակի ավել են, քան ընկերության ակտիվները։ Աուդիտորական փորձագետների գնահատումներով, ձեռնարկության հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը կազմում է 117 մլն դոլար։

Իհարկե, «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ այլ է ձեռնարկության կոլեկտիվի կարծիքը։ Նրանք հակված են այն մտքին, որ շատ ավելի քիչ ֆինանսական միջոցներով կարելի է վերագործարկել գործարանը եւ մրցունակ արտադրանք տալ։ Որքանո՞վ է դա հնարավոր, դժվար է ասել։ Ամեն դեպքում նախորդ շրջանի փորձը վկայում է, որ իրականացվող ներդրումներից եւ որոշ ժամանակ աշխատելուց հետո ընկերությունը դարձյալ հայտնվում է նույն շրջապտույտում։ Թեեւ այն լուրջ պարտքեր է կուտակում նաեւ չաշխատելու դեպքում։

Կանգառի վիճակում «Նաիրիտն» անվտանգ պահելու համար պահանջվում է ամսական 2-3 մլրդ դրամ։ Եթե հաշվի առնենք, որ վերջին չորս տարիներին գործարանը չի աշխատել, ապա կստացվի, որ այդ ընթացքում ընկերությունը կուտակել է նվազագույնը 96 մլրդ դրամի նոր պարտք։ Այս պայմաններում դժվար է ասել, թե ինչպիսին է լինելու «Նաիրիտի» ճակատագիրը՝ անգամ բաժնետոմսերը եւ գույքը կալանքից հանելուց հետո։ Պարզ է սակայն, որ այս հսկա ընկերությունը չի կարող այսպես երկար գոյատեւել։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation