Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով. հայտարարելուց առաջ պետք է մտածել. Վահան Բաբայանը՝ Շուշան Պետրոսյանի մասին (տեսանյութ)
VIDEOԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ընտրական օրենսգիրքը Սահմանադրության հանրաքվեից հետո, բնականաբար, ամենակարևոր փաստաթուղթն է:
Չցանկանալով փակագծեր բացել՝ Վահան Բաբայանն ասաց. «Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների նկատմամբ՝ կապված ընտրական գործընթացների, ընտրացուցակների կամ, ինչպես ասում են, ռեյտինգային քվեարկության և հետագայում արդեն կոալիցիայի ստեղծման դրույթների հետ, ունենք բավական դրական վերաբերմունք»:
ԲՀԿ խմբակցության պատգամավորի կարծիքով՝ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության անվստահության պայմաններում պետք է «շատ չարչարվել, որպեսզի այդ փաստաթուղթը հանգեցնի ավելի ժողովրդավարական ընտրությունների»՝ վստահություն հայտնելով, որ ԸՕ-ի փոփոխությունները Հայաստանի ընտրությունների համակարգը անճանաչելիորեն կփոխեն:
Հարցին՝ ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի առաջադրած նախապայմաններին, որոնց ընդունման դեպքում միայն իրենք կմասնակցեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին, Վահան Բաբայանն ասաց. «Կարծում եմ՝ իրենք այսօր ի զորու չեն խոսելու նախապայմաններով, որովհետև այդպես խոսում են այն ուժերը, ովքեր հստակ ռեսուրս ունեն»:
Նյութի շարունակությունն՝ այստեղ



