Հնդկաստանն իր մեծությամբ աշխարհի երրորդ շուկան է․ Հայաստանը պարտավոր է այնտեղ ունենալ լայն ներկայություն․ Քերոբյան
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը նախատեսում է մինչև 2024 թվականի մայիս ունենալ պատշաճ աշխատող առևտրային ուղի Հնդկաստանի Մումբայ նավահանգստի և Հայաստանի միջև` Իրանի տարածքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր թիրախը 2024 թվականի մայիս ամիսն է, այդ ժամանակ կունենանք մեզ անհրաժեշտ ենթակառուցվածքները», - ասաց Քերոբյանը:
Երևանում ակնկալում են, որ դրանից հետո Հնդկաստանից Հայաստան, ապա Վրաստան և Եվրամիության երկրներ ու հակառակ ուղղությամբ առևտուրը և բեռնափոխադրումների ծավալը կտրուկ կաճի։
Նախարարը հավելեց, որ օրեր առաջ հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ և Չաբահար նավահանգստի հնդկական հատվածի օպերատոր ընկերության ղեկավարի հետ։ Կողմերը նախանշել են գործողությունների ծրագիր, որը պետք է ավարտվի մինչև մայիս։
Քերոբյանն ընդգծեց, որ շատ կարևոր է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ստանդարտների մշակումն ու ներդնումը։ Դա թույլ կտա, որ բեռների հայտարարագրումն ամբողջ ճանապարհին տեղի ունենա ակնթարթների ընթացքում, և բեռները կարողանան արագ անցնել բոլոր սահմանային կետերը։
Նախարարի խոսքով՝ հնդկական շուկան շատ գրավիչ է։ Հայաստանը այստեղ տեսնում է լայն հնարավորություններ հայկական բազմաթիվ ընկերությունների համար։
«Սկսած կիսահաղորդիչային գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ընկերությունները կարող են իրենց արտադրանքն արտահանել Հնդկաստան և իրենց ծառայությունները մատուցել այդ երկրին»,–ասաց Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի` շատ ավելի նախընտրելի կլինի, որ այդ ենթակառուցվածքը ստեղծվի մասնավոր ներդրումներով, բայց եթե դա տեղի չունենա, ապա որոշակի կարևոր կետերում իրենք պատրաստ են ինտերվենցիաներ անել։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



