Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի թիմակիցների մանիպուլյացիաները. Անահիտ Ավանեսյան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՔՊ-ական այն պաշտոնյաներին, ովքեր պաշտոնավարման ընթացքում աչքի են ընկել հանրային կարծիքի մանիպուլյացիաներով, տարատեսակ կռուտիտներով և հանրության հետ անկեղծ երկխոսություն կառուցելու իրենց անկարողությամբ: Այսօր կանդրադառնանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ: 

Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ «Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ հանրային մեծ աղմուկի ճնշման տակ Անահիտ Ավանեսյանն ասել է մի բան, որն իրականության մեջ չկա՞…

Ընդամենը մեկ տարի առաջ Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութը գրանցվա՞ծ է Հայաստանում, թե՞ ոչ: Լրագրողները նրան հիշեցրին, որ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը հետաքրքրվել է` Sputnik V-ն գրանցվա՞ծ է Հայաստանում, ինչին Փաշինյանը դրական պատասխան է տվել: Եվ ահա, նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, սակայն օգտագործման թույլտվություն կա, իսկ գրանցման գործընթաց, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում: Ստացվում է` բաց տեքստով նախարար Ավանեսյանը հերքում էր Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ հայտարարում, որ նա Պուտինի մոտ ստել է։

Ամիսներ առաջ Ավանեսյանը լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը  և երբ  որոշում կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու։ Բայց, 2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հետևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift