Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը. Վարուժան Գեղամյան

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն ծանոթացա հարցազրույցի բովանդակությանը և ահա, թե ինչն եմ առանձնացրել ձեզ համար՝ «Ալիևի բառերով»։ Միանգամից ասեմ, որ սրանք փաստացի այն տրամաբանությունն ու կետերն են, որոնք ընկած են այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների» հիմքում։

  1. «Խաղաղության պայմանագիր» կոչվող թղթում, եթե այն ստորագրվի, որևէ կերպ չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը և հստակ տարածքը, հետևաբար՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Թուղթ ոչմի բանի մասին, բայց որը լիարժեք մաքրում է Ադրբեջանին Արցախի հարցում կատարած հանցաքներից ու իրավական առումով այն փակում։ «Կադաստրի թուղթ» կոչված տգիտությունը ևս փչվեց։
  2. Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից հետո գրաված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը (առնվազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
  3. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ թուղթը ստորագրվի առանց միջնորդ, որպեսզի կարողանա ցանկացած պահի առանց ավելորդ գլխացավանքի խախտել այն։ Այս կետը դուր չի գա «միջազգային երաշխիքներ կլինեն» և «աշխարհը չի թողնի, որ մեր վրա հարձակվեն» թեզերի սիրահարներին։
  4. Ադրբեջանը չի բացելու Հայաստանի հետ սահման և շարունակելու է Հայաստանի լիակատար շրջափակումը։ Հետևաբար, նույնը անելու է նաև Թուրքիան։ Ավելին՝ այս պահին խնդիր է դրված Հայաստանին կտրել իր երկու հիմնական արտաքին ճանապարհներից՝ դեպի Վրաստան և Իրան։ Դա անելու համար օգտագործում են այսպես կոչված անկլավների թեման (տե՛ս հաջորդ կետը)։ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
  5. Ադրբեջանը ելնում է այն դրույթից, որ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղեր, որոնցից 4-ը բուն սահմանին, մյուս 4-ը՝ սահմանից ներս («անկլավի» տեսքով»)։ Ադրբեջանը «չի կարող հանդուժել այս իրավիճակը» և «ամեն ինչ անելու է, որ դրանք ազատագրի»։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ դեպի անկլավներ տանող ճանապարհներ պետք է տրվեն, որոնք «պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով»։ Սրանք մինի-միջանցքներ են։ Իմիջիայլոց, Ալիևն ասաց, որ այս թեման այժմ քննարկվում է սահմանազատման հանձնաժողովում։ Չի բանացկվում, այլ Ադրբեջանի պայմանի տեխնիկական իրականացման հարցերն են քննարկվում։
  6. Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով։ Այո՛, հենց միջանցք, ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անվան տակ։ Ընդ որում՝ շատ կոնկրետ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է» դեպի Նախիջևան։ Միաժամանակ Ալիևը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զենքով վերցնել այդ ճանապարհը։
  7. Ադրբեջանը խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իր հավականությունները հնարավոր են դարձել Արցախում տարած հաղթանակի շնորհիվ։ Ալիևը բառացի ասում է, որ Շուշիին գրավելը թույլ տվեց բացել Զանգեզուրի հարցը։ Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախը Սյունիքի ու Հայաստանի մնացյալ մասերի պաշտպանության գլխավոր միջոցն էր, դժվար է գտնել։ Ընդ որում՝ թշնամու բերանով է ասված։
  8. Ադրբեջանն ամեն ինչ անելու է նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ևս գերեվարելու համար։ Այդ մասին ուղիղ նշեց Ալիևը։
  9. Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ալիևը Հայաստանի բոլոր տարածքների համար օգտագործում էր թյուրքական տեղանուններ՝ «Իրևան» (Երևան), «Արևմտյան Զանգեզուր» (Սյունիք), «Իստիսու» (Ջերմուկ) և այլն։ Նաև նշում, որ եթե սահմանազատում լինի քարտեզով, ապա պետք է քննարկել Երևանի պատկանելիության հարցը։ Սա Ադրբեջանի ծավալապաշտության կարևորագույն դրսևորումներից է, որով այժմ դաստիարակվում է ադրբեջանական հասարակությունը։
  10. Ադրբեջանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է գազի մատակարարման հարցով։ Հետևաբար Ադրբեջանը ոչ մի դեպքում չի վախենում Արևմտյան ճնշումից, որովհետև այն չի լինելու։ Ադրբեջանին մնում է խելացի խաղալ Ռուսաստանի հետ, ինչը և արվում է (նույնիսկ հարցազրույցի մակարդակում ճիշտ ուղերձներ հղելով Մոսկվային)։շ

Հարցազրույցում այլ հետաքրքիր կետեր ևս կային, բայց այս 10 կետը այն հիմնականներն էին, որոնք, փաստացի, կազմում են այս պահին այսպես կոչված «հայ-ադրբեջանական» բանակցությունների փաթեթը։

Հետևություն. Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։

Այս կետերից որևէ մեկով զիջումը բերելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր պահանջների, ինչպես Արցախի հարցում զիջումը բերեց Սյունիքի ու Ջերմուկի վտանգների»,- գրել է նա։

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy