Ձեր կառավարչական որոշումներում որևէ լոգիկա չկա, էլ չեմ ասում՝ քաղաքաշինական միտք. Դավիթ Մարգարյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նկարում Ստամբուլի եվրոպական ափի մի հատվածն է բարձրից, իսկ ուղղանկյունով վերցված տարածքը քառակուսի մետրերի ճշտությամբ համապատասխանում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքին (40.5 քկմ)։
Նկարում Ստամբուլի եվրոպական ափի մի հատվածն է բարձրից, իսկ ուղղանկյունով վերցված տարածքը քառակուսի մետրերի ճշտությամբ համապատասխանում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքին (40.5 քկմ)։
Շատ արագ անցնելով՝ կարողացա հաշվել 27 մարզադաշտ, հիմնականում՝ ֆուտբոլի (100 մետրանոց), որովհետև դրանք մեծ են և վերևից միանգամից աչքի են ընկնում։ Փոքր մարզադաշտ/խաղադաշտերը հաստատ բաց եմ թողել. այդքան մանրամասն նայելու և գտնելու որևէ ցանկություն չունեի։
Հետաքրքիր կերպով այս մարզադաշտերի մեծ մասը կառուցված են այնպիսի հանրային վայրերում, որոնց շուրջը զբոսայգիներ կան։
Սա հատուկ նրանց համար, ովքեր մարզադաշտերը հակադրում են կանաչ զբոսայգիներին՝ խիստ պատահաբար չնկատելով իրենց թիմակիցների բետոնե բուրգերնոցները նույն այդ կանաչ վայրերում։
Ձեր կառավարչական որոշումներում որևէ լոգիկա չկա, էլ չեմ ասում՝ քաղաքաշինական միտք։
Դուք էդպես էլ քաղաքաշինությունը քաղաքը շինելուց չտարբերեցիք, Արգիշտիի պահակազորը վկա։
Հ.Գ. նկարում պատկերված քաղաքի ընտրությունը պատահական չէ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



