Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողության էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը. Վահե Հովհաննիսյան

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողության էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Հայը մնում է հա՞յ.

Մեզ թվում է՝ երբ այլոց մասին մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», «ռուսը մնում է ռուս», այլոք էլ մեր մասին նույնը չեն մտածում։

Առաջին հերթին կարող են նկատի ունենալ մեր պատմական պրիմիտիվիզմը, պետական մտածողության և պետականության ընկալման պատմական դեֆիցիտը, մեր նեղ անձնական մերկանտիլիզմը, իշխանությունը և պետական ռեսուրսները որպես անձնական հարստացման միջոց տեսնելու՝ էլիտաների մտածողության դեֆեկտը և այլ նման հատկանիշներ։

Մինչև մեր հավաքական միտքը չգիտակցի, որ մեր պատմական ողբերգությունների և սխալների հիմքում մենք ենք, և որ հայը պետք է սկսի փոխվել, ու չծնվեն նոր քաղաքական հոսանքներ, որոնք այդ գաղափարների կրողներն են և տարածողները, մեզ մշտապես ուղեկցելու են պարտությունները։

Միայն նոր տարվա առաջին օրերին Հայաստանում և Ադրբեջանում հանրային դիսկուսիայի որակը ցույց է տալիս այս պահին երկուսիս պետական լրջության տարբերությունը։ Մեր հանրային օրակարգը պոկված ցնցուղն է, իսկ ադրբեջանականում քննարկում են, որ հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից (հաշվի առնելով, որ այս տարվանից կազմակերպության նոր անդամ է Իրանը)։ Ընդ որում, այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահում է Ռուսաստանը։

ԲՐԻԿՍ-ը համաշխարհային տնտեսության հեռանկարն է, ու հետևաբար նաև՝ կարևորագույն քաղաքական-ուժային կենտրոն։

Հայաստանում ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չեն խոսում այն մասին, որ ԲՐԻԿՍ-ը, որտեղ մենք կարող ենք ունենալ ստրատեգիական դաշնակիցներ, հասել է հենց մեր սահմանին, ավելի պարզ՝ հասել է Սյունիք։ Սյունիքի թեման փակելու, Հայաստանի՝ գետնին ընկած կշիռը բարձրացնելու ամենագրագետ հեռանկարը ԲՐԻԿՍ-ի հետ խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելն է, ԲՐԻԿՍ-ի փողերով, հենց հիմա, հենց Սյունիքում և Հայաստանով մեկ։ Ընդ որում, ԵԱՏՄ-ում էլ այս տարի նախագահում է Հայաստանը։

Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողության էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը։

Մենք սարքել ենք ՄԵԿ հոգու սպասարկող պետություն՝ իր բոլոր համակարգերով, ու զարմանում ենք թե ինչու է փլվում պետությունը։ Նիկոլն իր «դուշը» մեծ հաշվով  տվել է պետական և հանրային բոլոր ինստիտուտներին՝ կիրարկման սեփական հայեցողությամբ։ Բաքվում ընթացող՝ Վագիֆ Խաչատրյանի դատը ոչնչով չի տարբերվում Երևանում ընթացող՝ Արմեն Աշոտյանի դատավարությունից. արդարադատության, իրավաբանության, ցինիզմի զրո տարբերություն։

Մենք հայերս ենք ձևավորել ստի, ստորաքարշության, լռելու, մանր շահի, իբր պայքարի մեր համակարգերը։ Իբր պետության մեր մոդելը ու հիմա զարմանում ենք, թե հակառակորդն ինչո՞ւ է ջարդում այն։

Մինչև չփոխենք հարցադրումները, մինչև չփոխենք մեր և աշխարհի հարցերին նայելու տեսանկյունը, մինչև չփոխվենք մենք, կորուստները լինելու են շարունակական։ Ոչ մի նոր տարի ոչ մի բան չի փոխելու. այսպես հաձնված նստած՝ տարեցտարի քարշ ենք տալու մեր ծանր, չլուծված հարցերն ու մեր իներցիոն, միայն դեպի փակուղի տանող պատկերացումները։ Հայը պիտի փոխվի, ուրիշ ճանապարհ չկա։ Սկզբում պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձևավորողները, հանրային օրակարգը, բարքերը, հետո՝ լայն հասարակությունը»,- գրել է Հովհաննիսյանը։

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia