Չինաստանն անդամակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին
INTERNATIONAL NEWSՉինաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է համաձայնագիր, եւ Ասիայի ամենամեծ պետություններից մեկն արդեն բանկի անդամ է: Ինչպես տեղեկացրին բանկի լրատվական ծառայությունից, երկրների ցանկում Չինաստանը 67-րդն է: Պեկինում համաձայնագրի կնքումից հետո բանկի նախագահ Սումա Չակրաբարտին եւ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու կարեւորել հետագա համատեղ աշխատանքը:
«Սա շատ կարեւոր քայլ է բանկի և այն երկրների համար, որտեղ բանկը ներդրումներ է կատարում ու նաեւ Չինաստանի համար: Մենք բացում ենք համագործակցության նոր էջ, որը լինելու է օգտակար բոլոր կողմերի համար»,- ասել է Չակրաբարտին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



