Փրկարարները Թեղենիս սար տանող ճանապարհին արգելափակումից դուրս են բերել թրթուրավոր ձնագնացը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 7-ին` ժամը 18։37-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Golden Palace հյուրանոցային համալիրի մոտակա սարում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Թեղենիս սար տանող ճանապարհին՝ ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում, արգելափակումից դուրս են բերել Polaris մակնիշի թրթուրավոր ձնագնացը (վարորդ՝ Գ․ Ս․ և 3 ուղևոր) և քաղաքացիներին ուղեկցել անվտանգ տարածք:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



