Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսական «զինանոցը» 2016 թվականին

BLOG

Կարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համաշխարհային տնտեսական և քաղաքական իրադարձություններն առաջ են բերում նոր օրակարգ: Պետությունները պետք է ինտեգրվեն և ձեռնարկեն որոշակի քայլեր առաջացած մարտահրավերներին դիմակայելու համար: Գաղտնիք չէ, որ 2015-ի տնտեսական մարտահրավերների ծանրությունը հավասարազոր էր ճգնաժամային 2009-ին: Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացավ դիմակայել՝ գրանցելով ԵԱՏՄ անդամ երկներից ամենաբարձր տնտեսական աճը:

Այս տարվա կանխատեսումներով, սպասվում է, որ տնտեսական տարին պետք է ավարտել 2,2 տոկոս տնտեսական աճով: Ճիշտ է, կանխատեսվող ցուցանիշը այդքան էլ մեծ չէ, սակայն այն իրատեսական է:

Փորձենք հասկանալ թե ինչ տնտեսական «զինանոց» ունենք այս տարվա համար:

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների վատացման արդյունքում սահմանափակվեց թուրքական ապրանքների ներկրումը ռուսական շուկա, ինչի արդյունքում առաջացան զգալի բացեր, հատկապես ջերմոցային ապրանքների համար: Այդ բացը հայկական արտադրանքով լրացնելու, և արտահանման ծավալները ավելացնելու նպատակով պետությունը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ արտադրողներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա են բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, բայց դրանք փոքր են: Խնդրի լուծման նպատակով առաջարկվեց ավելացնել կոոպերատիվների թիվը, որոնք կմիավորեն գյուղացիական փոքր տնտեսությունները: Կոոպերատիվների ավելացման շնորհիվ հնարավոր կլինի օգտվել ստեղծված իրավիճակից և ավելացնել արտահանման ծավալները:

Տուրիզմի ոլորտում այս տարի ունենք կարևոր իրադարձություններ: Հայաստանը հյուրընկալելու է զբոսաշրջության ոլորտի երկու խոշոր միջոցառումներ:

Առաջին համաժողովը UNWTO­-ի աֆիլացված անդամների համաժողովն է, որի 480 աֆիլացված անդամների մեծամասնությունը զբոսաշրջության ոլորտի առաջատար ընկերություններ են: Երկրորդ համաժողովի կազմում են 39 երկրներ ներկայացնող հյուրանոցային և զբոսաշրջության ավելի քան 150 դպրոցներ: Բացի վերը նշված միջոցառումներից, ոլորտի զարգացման համար այս տարի պետական բյուջեից 188 մլն դրամ է հատկացվելու, որը ուղվելու է մարզերում տեղեկատվական կենտրոններ հիմնելուն: Դա նաև կնպաստի աշխատատեղերի ավելացմանը:

Արդյունաբերական ոլորտում առկա ցուցանիշներն իրենց ազդեցությունն են թողնում մեր երկրի ՀՆԱ-ի ձևավորման վրա: Այստեղ իհարկե շատ մեծ է արտաքին գործոնների ազդեցությունը: Վերջին տարիներին պղնձի գները զգալի անկում են ապրել: Այդ է պատճառը, որ նախորդ տարի արդյունահանման ծավալները զգալիորեն ավելացան ՝ բացը լրացնելու համար: Համաշխարհային շուկայում գները շարունակում են նվազել, ինչը լրացուցիչ խնդիր կարող է առաջացնել այս ոլորտում: Արդյունաբերությունը զարգացնելու նպատակով,սպասվում է որ այս տարվա գարնանը կսկսվեն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները: Դրա շնորհիվ հնարավոր կլինի զբաղվածությամբ ապահովել 1500 մարդու, ինչպես նաև խթանել արտասահմանյան ներդրումներն այս ոլորտում:

Սպասենք նաև նոր միջոցառումների և ծրագրերի մնացած ոլորտներում: Այնուամենայնիվ պետք է փաստենք, որ այս երեք ծրագրերի բարեհաջող իրականացումը դրական ազդեցություն է ունենալու տնտեսական աճի վրա:

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized