2023 թվականին Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին սոցիալական ցանցի X հարթակում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այն երկրներին, ովքեր սատարել են Հայաստանի թեկնածությունը։ Երախտապարտ ենք բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են համապատասխան փաթեթների վրա»,- գրել է Բադալյանը՝ կից ներկայացնելով միջազգային կազմակերպությունների ցանկը, որտեղ կայացած ընտրություններում հաստատվել է Հայաստանի թեկնածությունը:
- ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրություններում (Commission on Crime Prevention and Criminal Justice) 2024-2026 թթ. համար։
- ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրություններում (Commission on Narcotic Drugs) 2024-2027 թթ. ժամանակահատվածի համար։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրություններում (Board of Governors of the International Atomic Energy Agency) 2023-26 թթ համար։ - ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրություններում (Committee for Programme and Coordination – CPC) 2024-2026թթ․ համար։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրություններում (UNESCO Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict) 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար։

1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
5
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



