Ո՞վ էր այդ ակցիայի հետևում կանգնած, ի՞նչ նպատակի էր ծառայում այն. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց:
Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:
Մինչև այս պահը ինձ հայտնի չէ, թե ովքե՞ր էին իրականացնողները, ո՞վ էր այդ ակցիայի հետևում կանգնած և կոնկրետ ի՞նչ նպատակի էր ծառայում այն:
Այդ ակցիայից հետո ադրբեջանա-թուրքական քարոզչությունը նաև այդ ուղղությամբ ակտիվացավ` փորձելով վերակենդանացնել Նժդեհին վերագրվող ֆաշիստական գաղափարները, որը բազմիցս քաղաքական-գիտական առումով պարզաբանվել է և հերքվել է:
Կրկնում եմ` ես տեղյակ չեմ ակցիայի նախաձեռնողներից, առավել ևս` իրական դրդապատճառներից և նպատակներից, բայց որ այս ամենում խնդրահարույց հարցեր և սպառնալիքներ կան` ակնհայտ է:
Նժդեհը հայ ազգի արժանավոր զավակն է, մեծ հայրենասեր, ով իր ողջ կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը:
Նրա կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում, անընդունելի է:
Նժդեհի կյանքը, գաղափարները, խոսքն ու գործունեությունը հրապարակային են եղել և դրանք արտացոլված են տարբեր գիտնականների և հետազոտողների աշխատություններում և չեմ կարծում, թե դա կարող է կասկածի տեղիք տալ:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



