«Զիտան եւ Գիտան» հնդկական հայտնի ֆիլմի գլխավոր հերոսուհին վթարի է ենթարկվել
SOCIETYՀնդիկ դերասանուհի Հեմա Մալինին, որը եղել է հայտնի «Զիտան եւ Գիտան» ֆիլմի գլխավոր հերոսուհին, հուլիսի 2-ին վթարի է ենթարկվել Ռաջաստհան նահանգում: Այս մասին հաղորդում է Indian Express թերթը:
Դերասանուհու «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է մարդատար մեկ այլ մեքենայի, որի հետեւանքով երեխա է մահացել, եւս 4 մարդ տուժել է, որոնք գտնվել են մյուս մեքենայում:
Մալինին տեղափոխվել է Ջայփուր քաղաքի խոշորագույն մասնավոր հիվանդանոցը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դերասանուհու մեքենայի ղեկին եղել է նրա վարորդը:
Հիշեցնենք, որ «Զիտան եւ Գիտան» ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին եւ դարձել ամենահայտնի հնդկական ֆիլմերից մեկը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



