Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում․ Եղեգնաձորի աղբավայրում խոշոր հրդեհ է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի աղբավայրում հրդեհ է բռնկվել ու քանի որ համայնքապետարանին պատկանող տեխնիկան գտնվում է անսարք վիճակում, անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Գրել է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ այրվում է աղբավայրում կուտակված աղբը։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



