Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19։16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմին հարակից, այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել հունվարի 1-ին, ժամը 13։40-ին։ Այրվել է մոտ 2000 հակ կուտակած անասնակեր։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 20 խոշոր եղջերավոր կենդանի։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



