Մեսիից հետո Արգենտինայի հավաքականը 10 համարի մարզաշապիկ չի ունենա․ ո՞րն է պատճառը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսի մարզաշապիկի համարը կհեռացվի:
Այն հեռացվի Մեսսիի՝ հավաքականի կարիերան ավարտելուն պես։ 36-ամյա աստղն ազգային հավաքականում հանդես է գալիս 10 համարի ներքո։
«Երբ Մեսսին հեռանա ազգային թիմից, ես թույլ չեմ տա, որ նրանից հետո որևէ մեկը կրի 10 համարը։ Նրա պատվին այս թիվը մշտապես հեռացվելու է։ Սա նվազագույնն է, որ կարող ենք անել նրա համար»,- ասել է պաշտոնյան։
«Ինտեր Մայամիի» հարձակվողը հավաքականում է հանդես գալիս 2005 թվականից։ Այս ընթացքում հավաքականը նվաճել է Միջմայրցամաքային, Ամերիկայի և Աշխարհի առաջնությունների գավաթները
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



