Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հակարիի կամուրջ չհասած՝ պապիկիս մոտ սրտի կանգ գրանցվեց, մահացավ Արցախի հողում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պավել Պետրոսյանը Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքից է: MediaHub-ի հետ զրույցում նա ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը: Վառելիք չունենալու պատճառով նրանք վերջինն էլ լքել հարազատ բնակավայրը, այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժի մեքենաներն արդեն Ճարտարում են եղել:

«Մայրական կողմի պապս ու տատիկս անկողնային հիվանդ են եղել, ընդ որում՝ պապիկս կոկորդի քաղցկեղ ուներ: Այն ի հայտ է եկել բլոկադայի ժամանակ և քանի որ 83 տարեկան էր, քիմիաթերապիան բացառեցինք, միակ լուծումն այդ պահին կերակրակրափողի ստենդավորումն էր: Ստենդը պատվիրեինք Երևանից և մինչ սպասում էինք, որ Կարմիր խաչի կամ շտապ օգնության մեքենաներով կբերեն, Արցախը պաշարվեց: Ճանապարհը փակվեց նաև հումանիտար բեռների համար»,- պատմում է Պավելը:

Գնալով Ասլան Առստամյանի առողջական վիճակն օր-օրի ավելի էր վատանում: Նրա թոռն ասում է, որ սնվելու հետ խնդիրներ ուներ, բայց չնայած Արցախի շրջափակմանն ու սննդի բացակայությանը, ընտանիքն ամեն ինչ անում էր տան մեծերի առողջական վիճակը բավարարելու համար:

«Հետո եկավ սեպտեմբերի 19-ը, սկսվեց ռազմական օպերացիան: Դժվար էր իհարկե մեզ համար, բայց ամենադաժանը տեղահանության ժամանակ պապիկիս խնդրանք էր, անընդհատ ասում էր՝ «դուք գնացեք, ինձ թողեք այստեղ, չեմ ուզում բեռ լինել ձեզ համար»: Ինքը գիտեր, որ երկար չի ապրի, հավանաբար դրա համար էր ասում»,-հիշում է մեր զրուցակիցը:

Ընտանիքը, ինչպեսև Ճարտարում գտնվող բնակիչները, մեծ դժվարությամբ են հասել Ստեփանակերտ: Օրերով սպասել են մինչև մայրաքաղաքից վառելիք կհասցնեն, ու նաև որ ավտոբուսներ կտրամադրվեն սեպտեմբերի 19-ից հետո 4 կողմից շրջափակված Մարտունու շրջանին: Պավելն ասում է, որ իրավիճակն իսկապես անելանելի էր․ «Մի կողմից տունը հարկադրաբար լքելու զգացողությունը, մյուս կողմից ադրբեջանցիների ավտոշարասյան մուտքը  և մարդկանց խուճապն ավելի էր մոտեցնում ցանկությանը, որ դուրս գանք, փրկվենք»

Սեպտեմբերի 27-ին սպասված ավտոբուսները ժամանում են: Պավելն իր մոր, անկողնային վիճակում գտնվող տատիկի ու պապիկի, կնոջ ու մանկահասակ երեխայի հետ տեղավորվում և մի կերպ հասնում են Ստեփանակերտ, ուղիղ հիվանդանոց, որ այնտեղ առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն: «Հիվանդանոցում իրավիճակն այնքան վատ էր, ծանր վիճակում գտնվող հիվանդները շատ էին, պապիկին բուժօգնություն, որպես այդպիսին չի ցուցաբերվել, իսկ սեպտեմբերի 28-ին ամբողջ հիվանդանոցը տարհանվել է, այդ թվում՝ մերոնք»,- հիշում է նա։ 

Ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, երբ Արցախը կամաց-կամաց «վերջանում էր», Ասլան Առստամյանի մոտ սրտի կանգ է գրանցվում: Կամրջի հակառակ՝ հայկական կողմում արդեն սպասում էին ռեանիմոբիլները: 83-ամյա Ասլան Առստամյանի դիակը նույն մեքենայով տեղափոխում են Գորիս: Թոռը պատմում է, որ իր մորեղբայրները Ռուսաստանից եկել ու իրենց հորը տեղափոխել են ՌԴ, այնտեղ էլ հուղարկավորել: «Պապս հիվանդության դեմ, այո՛, պայքարում էր, բայց նրա մահն արագացրեց Արցախի, հայրենի Ճարտարի կորուստը, որտեղ ծնվել ու ապրել է մի ամբողջ կյանք»:

«Հոգատար, ուշադիր ու նվիրված պապիկ էր Ասլան Առստամյանը: Մեզ համար և՛ մեծ հայր է եղել և՛ սիրելի պապիկ: Բոլորս կարոտում ենք, մանավադ աղջիկս,իր ծոռը, որ ամեն անգամ ասում է գնանք Ճարտար դեդոյին տեսնենք»,- խոսքը եզրափակում է Պավելը։ 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների, Արցախից Հայաստան գաղթի ճանապարհին մահացել է 64 մարդ։

Հունան Թադևոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California