Էթիկայի հանձնաժողով ներկայացրած դիմումի հիմքում Past.am-ի հրապարակումներն են
POLITICS
Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին ՀՀԿ եւ ԲՀԿ 7 պատգամավորների հարցով: Այս մասին այսօր գրեց «Հրապարակը»: Մեր լրագրողը խնդրել է քննել Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Բազմասեր Առաքելյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի եւ Արշակ Մխիթարյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 հոդվածով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու հարցը եւ կայացնել համապատասխան որոշում: Պատգամավորներն ԱԺ նիստերի ընթացքում քվեարկել են բացակա գործընկերների փոխարեն:
Տեղեկացնենք, որ դիմումի հիմք էին հանդիսացել Past.am-ի հետևյալ հրապարակումները.
«ՀՀԿ պատգամավորը քվեարկեց ուրիշի փոխարեն (տեսանյութ)»,
««Բրիլիանտի Արշակը» քվեարկում է 2 պատգամավորների փոխարեն և ձեռքով անում (տեսանյութ)»,
««Բառադի Համոն» քվեարկում է ուրիշի փոխարեն (տեսանյութ)»,
«Բազմասեր Առաքելյանը նույնպես քվեարկում է ուրիշի փոխարեն (տեսանյութ)»-,
«Պասիվ պատգամավորը ակտիվ է ուրիշի փոխարեն քվեարկելու հարցում (տեսանյութ)»-,
«Գեներալ Սարոյանը օգնության է հասնում գենարալ Մանվելին (տեսանյութ)»-,
««Շմայսը» դեռ հին գործին է (տեսանյութ)»-:
Հավելենք, որ լրագրողի դիմումը որպես վարույթ ընդունելու հարցը կորոշվի եկող շաբաթ:




















































