Քաղաքականության մեջ մարգարեներ,ազգի փրկիչներ ու երիտասարդ բոմբ ուժերով իրավիճակի լուծումներ չեն լինում, իզուր Մեսիաներ մի փնտրեք. Հովասափյան
BLOGԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին շրջանում, դավաճանության ու պետականության առք ու վաճառքի էս ընդհանուր ֆոնին, հանրության շրջանում մի թեզ է տիրաժավորվում, թե «սրանք լավը չեն, պիտի ռադ արվի, բայց դե նրանք (տվյալ դեպքում նախիկ իշխանությունների մասին է խոսքը) էլ չպիտի հետ գան, հոգնել ենք, նրանց էլ ենք տեսել»: Ասեմ, որ նման միտք արտահայտողները փաստացի լատենտ նիկոլիստ են, քանի որ էս թեզի քավորը հենց դրանք են:
Վերջին շրջանում, դավաճանության ու պետականության առք ու վաճառքի էս ընդհանուր ֆոնին, հանրության շրջանում մի թեզ է տիրաժավորվում, թե «սրանք լավը չեն, պիտի ռադ արվի, բայց դե նրանք (տվյալ դեպքում նախիկ իշխանությունների մասին է խոսքը) էլ չպիտի հետ գան, հոգնել ենք, նրանց էլ ենք տեսել»: Ասեմ, որ նման միտք արտահայտողները փաստացի լատենտ նիկոլիստ են, քանի որ էս թեզի քավորը հենց դրանք են:
Առաջին հայացքից ականջին հաճելի ու ինչ-որ տեղ տրամաբանված միտք է հնչում, բայց միայն առաջին հայացքից, քանի որ ասվածը բովանդակազուրկ ու ամորֆ տաֆտալոգիա է: Հարգելիներս, էդ, որ ասոմ եք «նոր ուժ», «խելոք մարդ», չգիտեմ՝ էլ ինչ, էդ ու՞մ նկատի ունեք, թե՞ մտածում եք՝ էդ մարդը վերևից պիտի իջնի կամ մի քարանձավում 30 տարի ճգնել ա ու սպասում էր իր բեմելին:
Մոռացեք, չկա տենց հեքիաթ:
Քաղաքականության, առավել ևս քաղաքագիտության մեջ մարգարեներ,ազգի փրկիչներ ու երիտասարդ բոմբ ուժերով իրավիճակի լուծումներ չեն լինում, ի զուր Մեսիաներ մի փնտրեք:
Ցանկացած երկրում քաղաքականությամբ, նկատի ունեմ իսկական ու իրական քաղաքական գործընթացներով,զբաղվում են սահմանափակ թվով մարդիկ, էլ չեմ ասում քաղաքական ուժերը, որոնց կարելի ա թվարկելի ձեռքի մատների վրա (նորմալ քաղաքական ավանդույթներով երկրներում՝ անգամ մի ձեռքի վրա): Նենց որ,հասկացեք, սա ոչ գուլպա գործել ա, ոչ էլ ձվածեղ անել, որ ում խելքն ինչ փչի՝ դուս տա: Ու մի բան էլ հիշեք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ստեղ չկան փակուղիներ, յուրաքանչյուր տուպիկից դուրս գալու ձև կա,ուղղակի ճիշտ անող ու գործի պրոֆ ա պետք, ի դեպ՝ տարիքն էլ կապ չունի:
Վերջում հիշեցնեմ մի բան. էդ ռևանշ,ռևանշ, որ սրանք ամբողջ օրը վախից բարբաջում են, մեկ ա մի օր լինելու է, ուղղակի մոտներդ ֆիքսեք, որ դա ազգային ուժերի գործն ա, որոնցից սարսափում են թուրքահպատակ զույգերը՝ նիկոլոսն ու իլհամը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



