Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսին կլինի նոր 2016 թվականը բոլորի համար. չինական աստղագուշակ

LIFE

Ֆեն-շուի և չինական աստղագուշակի փորձագետ Մարիտես Ալենը պատմում է, թե ինչ է սպասվում բոլորիս այս տարի․ միայն հիշեք՝ նոր տարին ըստ չինական հորոսկոպի սկսվում է փետրվարի 8-ից։

Եվ այսպես՝ այս տարին բարենապաստ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց որոշ չափով զգում են Ջրի տարերքի ներքո։ Այս տարվա գույներն են կապույտը, սևը և մոխրագույնը։ Լավ տարի կլինի նրանց համար, ովքեր զբաղվում են առևտրով, բանկային գործերով, զբոսաշրջությամբ և առողջապահության ոլորտով։

Մեկ ուրիշ հայտնի փորձագետ՝ Ջոնսոն Չուան, ասում է, որ այս տարին նույնպես հաջող կլինի մարքետոլոգների, գովազդային գործակալների, ռեստորանային բիզնեսում աշխատողների և բոլոր նիանց համար, ովքեր զբաղվում է ստեղծագործությամբ։

Ինչ վերաբերվում է անձնական կանխատեսումների, ապա տրամաբանական կլինի այն ներկայացնել տարբեր մարդկանց համար ըստ չինական աստղագուշակի կենդանակերպի նշանների։ Ահա, թե ինչ է պատմում Մարիտեսը։

Այս տարին՝ Առնետների համար

Բոլոր իմաստներով երջանիկ տարի կլինի Առնետների համար՝ հատկապես ֆինանսական առումով։

«Ուշադիր եղեք ինքներդ Ձեր նկատմամբ։ Այս տարի Ձեր կյանքում շատ խանդ, խարդախություն և դավաճանություն  կլինի», - զգուշասնում է Մարիտեսը։ «Ամեն բան լավ կլինի, եթե Դուք որոշեք իմաստությունը գերադասեք ազդակայնությանը»,-ավելացնում է Չուան։

Այս տարին՝ Ցուլերի համար

2015 Ցուլերի համար հաջողակ չի եղել, որովհետև Այծի տարի է եղել, իսկ դա Ցլի թշնամին է համարվում։

2016-ին միանշանակ Ցուլն ավելի հաջողակ կլինի։ Ձեզ սպասվում են մեծ հնարավորություններ և հաջողություն, այնպես որ, բիզնեսի և կարիերայի հարցերում կարող եք ռիսկի դիմել։ Անպայման շրջագայեք այս տարի։

Մարիտեսը խորհուրդ է տալիս. «Տարվա առաջին կեսը հանդարտվեք և հանգստացեք։ Զբաղվեք նույնիսկ բարեգործությամբ․գլխավոր նպատակն է՝ դիմակայել Ձեզ խանգարող բացասականությանը։ Եթե հաղթահարեք դա, տարվա վերջում կհասնեք մեծ արդյունքների»։

Այս տարին՝ Վագրերի համար

Վագրերի համար սա ամենալավ տարին չէ, համենայդեպս սա վերաբերվում է առողջությանը և հաջողությանը։ Պատճառն այն է, որ Վագրը Կապիկի թշնամին է։ «Այս տարին նման կլինի աղյուսակի։ Կարծես, կյանքն ինքը կփորձի վերստուգել Ձեր վճռականությունն ու շարժառիթը»։

Մի խոսքով, Դուք ոչ մի ավելորդ շարժում հիմա մի արեք․ կենտրոնացեք Ձեր սովորական գործունեության վրա և աշխատեք տարին առանց սխալների ավարտել։

Այս տարին՝ Ճագարների համար

Մարիտեսն ասում է, որ Կապիկի տարին բավականին հետաքրքիր կլինի Ճագարների համար։ «Աստղերը բարենպաստ կլինեն Ձեր նկատմամբ։ Ձեզ սպասվում են շատ հետաքրաքրաշարժ իրադարձություններ։ Ձեր ստեղծագործական ներուժը գագաթնակետին կհասնի այս տարի։ Սա արարման տարի կլինի։ Օգտագործեք այն գեղեցիկ իրեր գնելու և Ձեր ունեցածը գնահատելու համար, և 2016-ի վերջում ինքներդ կզարմանաք, թե ինչերի եք հասել»։

Փորձագետը նույպես խորհուրդ է տալիս ճագարներին հաճախակի օգտագործել իրենց երևակայությունը։ Այս տարի այն անսահման կլինի։

Հիշեք՝ Ձեզ համար սա կարիերային հորիզոնների ընդլայնման կամ սեփական բիզնեսի զարգացման տարի է։

Այս տարին՝ Վիշապների համար

Ձեզ իսկապես մի սքանչելի տարի է սպասվում։

«Այն, ինչին կդիպչեք մոտակա ամիսներին, ոսկու կվերածվի»,- ասում է Մարիտեսը։ Այս տարի մեծ հաջողություններ են սպասվում, եթե, իհարկե, 12 ամիս չնստեք բազմոցին և չօգտվեք Կապիկի տված հնարավորություններից։

Այս տարին՝ Օձերի համար

«Լավ տարի է Օձերի համար, միայն թե միշտ պետք է հիշել գումար կորցնելու մեց վտնագի մասին»,- զգուշացնում է մասնագետը։ «Ձեզ կանխագուշական աղյուսակում բազմաթիվ համախոհներ են երևում այս տարի, և Դուք կօգտագործեք իրենց ուժը ամբողջությամբ։ Սակայն զգույշ եղեք՝ այս տարի Օձերը խաբված և կողոպտված  լինելու վտանգի տակ են»,- ասում է Մարիտեսը։

Այա տարին՝ Ձիերի համար

Տարին լավն է Ձիերի համար, սակայն ամբողջ տարին ստիպված կլինեք «ոտքի վրա» անցկացնել՝ իրարանցումը շատ կլինի։

«Այս տարի պետք է աշխատեք Ձեր ինքնավստահության վրա՝ այն ամրացնել է պետք․ հատուկ ուշադրություն դարձրեք դրան։ Զգույշ անցեք կյանքի ուղին, սակայն մի մոռացեք նոր միտումների մասին։ Անկախ ամենից, ներգրավված եղեք գործընթացի մեջ։ Ամենակարևորը Ձեզ համար՝ անունն ու պատիվը պահելն է։

Մի խոսքով, այս տարի պետք է լավ աշխատեք՝ hօգուտ ընկերությանը և Ձեր անձի․և ամեն բան լավ կլինի։

Այս տարին՝ Այծերի համար

2016-ը գերազանց տարի է Այծերի համար, որովհետև նիանք Կապիկի հետ ընկերներ են։ «Այս տարի պետք է հասցնեք օգտագործել Ձեզ տրված բոլոր հնարավորությունները։ Պարզ է, որ ամեն բան չեք հասցնի, որովհետև տեղեկատվությունն ու առաջարկները շատ են լինելու։ Սակայն, վերցրեք այն ամենն, ինչ հնարավոր է վերցնել։ Հաջողությունն այս տարի միշտ Ձեզ հետ կլինի»,- ասում է Մարիտեսը։

Այս տարին՝ Կապիկների համար

Սա այն հազվադեպ տարիներից է, երբ բոլոր աստղերը Ձեր օգտին են՝ սա տեղի է ունենում 12 տարին մեկ։
«Աստղերը 2016-ին Կապիկին շատ փող և ամեն գործում հաջողությունների առատություն կբերեն»,- ասում է Մարիտեսը։

«Դուք Ձեր հնարավորությունների սահմաններից դուրս կգաք, և դրա համար կենտրոնացեք և օգտագործեք այս տարին մաքսիմալ արդյունավետ»։

Այս տարին՝ Աքաղաղների համար

«Այս տարի Աքաղաղները հաջողակ են սիրո հարցում։ Չնայած, որ այս տարին ընդհանուր առմամբ միջակ կլինի, սակայն բազմաթիվ լավ իրադարձություններ են տեղի ունենալու։ Դուք կկարողանաք վերանայել Ձեր կյանքը, սիրահարվել, ստանալ նոր կրթություն, կամ շրջագայության մեկնել այնտեղ, որտեղ դեռ չեք եղել։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կենտրոնանալ սիրո և ռոմանտկայի վրա»:

Այս տարին՝ Շների համար

«Այս տարի Շներին սպասվում են շատ դրական տպավորություններ»,- ասում է փորձագետը։

«Աստղերը բարենպաստ կլինեն Ձեր և ձեր համախոհների նկատմամբ։ Իմիջիայլոց, համախոհներ շատ եք ունենալու այս տարի։ Տարվա երկրորդ կեսը ֆանտաստիկ հաջողակ կլինի Ձեզ համար: Իմաստուն օգտագործեք այն»։ Կարևորը հնարավորությունները բաց չթողնելն է։

Այս տարին՝ Վարազների համար

Քանի որ Վարազների տարերքը Ջուրն է, այս տարին հաջողակ կլինի նրանց համար։ «Վայելեք ամեն պահը»,-ասում է Մարիտեսը։

«Ձեզ համար այս տարին կլինի առատ՝ և ֆինանսական, և առողջական  առումով։ Այս ամենից բացի, Դուք չեք զրկվի սովորական կայունությունից։ Համոզված եղեք՝ ամեն բան լավ կլինի»։ 
Ինչպես տենում եք, մեզանից շատերի համար 2016-ը կլինի դրական տրամադրվածության և անսպասելի հնարավորությունների տարի կլինի։ Պատրաստվեք նրան արդեն իսկ հունվարից։

NEWS.am STYLE

 

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity