Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Եվ գլխավորը սերն է... Պետք է սիրես այն մարդուն, ում հետ որոշել ես ծերանալ. Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան

LIFE

Aysor.am-ը գրում է.

Սիրով լցված բոլոր ընտանիքներում Աստված ներկա է, չէ՞ որ Աստված հենց Ինքը ՍԵՐ է: Սերն այն բացառիկներից է, որ որքան հնանում, այնքան ամրանում ու վառ է դառնում, տարիները նրան ոչ թե մաշում, այլ ավելի են գեղեցկացնում: Շուտով Սուրբ Սարգիսն է ու ՍԻՐՈ ՏՈՆԻ մեկնարկը տրված է, ինչի շրջանակներում Aysor.am-ն իր ընթերցողներին կներկայացնի հայ կայացած ու հայտնի զույգերի՝ տարիներ հաղթահարած սիրո պատմությունները, նրանց կյանքի այն դրվագները, որոնք հաճախ չեն բարձրաձայնվել: «Եվ գլխավորը սերն է...» նախագծի առաջին հյուրը Տիգրան Ներսիսյան-Նելլի Խերանյան ամուսնական զույգն է: 

ԵՍ քեզ սիրում եմ

Տիգրան. Առաջին անգամ հանդիպել ենք Թատերական ինստիտուտում, ու այդ կայծը միանգամից բռնկվեց: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ Նելլին շատ գեղեցիկ էր, ես էլ ոչինչ, վատը չէի (ծիծաղում է): Սիրահարվեցինք ու անբաժան դարձանք: Ինչ վերաբերում է խոստովանությանը, այս դեպքերում ասում են. «Լեզուն տկար է՝ բացատրելու և ասելու, թե դա ինչ է»: «Ամենաահավոր» բանն է, երբ առաջին անգամ ասում ես՝ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Այդ մասին առաջին անգամ բարձրաձայնել եմ մեր տանը՝ իմ սենյակում: Նրա հերթական այցելությունն էր մեր տուն, ու ես սիրո խոստովանություն արեցի: Հիշում եմ այդ պահին իր աչքերը, հայացքը, շրթունքները… Հետագայում շատ անգամներ եմ ասել, բայց դա ուրիշ էր (ժպտում է):

Նելլի. Տիգրանն ինձանից մեկ կուրս բարձր էր: Բոլոր կուրսերը շփվում էին միմյանց հետ: Մի անգամ միջանցքում զրուցելիս, վիճելիս` Տիգրանի ձեռքը կծեցի: Հիշում եմ, արյուն եկավ ձեռքից: Դրանից հետո մեր հարաբերություններն ավելի ջերմացան, թեև, ըստ տրամաբանության՝ հակառակը պետք է լիներ: Նրա վերջին սիրո խոստովանությունն եմ շատ լավ, փայլուն հիշում (ծիծաղում է): Հեռուստացույցով էր… Գիտեք, ես կարիք չեմ ունեցել անընդհատ բառեր լսելու, քանի որ նա ամեն պահ, ամեն արարքով է իր սերն ապացուցում: Մինչև հիմա ունեմ պահպանված այն նամակը, որը զբոսայգում նա էր գրել ինձ. սիրո ջերմ, գեղեցիկ խոսքեր: Չեմ էլ հիշում, թե այդ պահին ինչպե՞ս, որտեղից մեզ մոտ թուղթ ու գրիչ հայտնվեց:

Ռոմեոն և Ջուլիետը

Տիգրան. Ուսանողության տարիներին Համլետ Հովհաննիսյանը մեզ հրավիրեց Պատանի հանդիսատեսի թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ» խաղալու: Մենք բախտ ունեցանք շատ ճիշտ տարիքում՝ 18-19 տարեկանում մարմնավորել այդ հերոսներին: Մեր սիրահարվածությունը միաձուլվեց շեքսպիրյան կրքերին ու դարձավ «կոշմար» (ծիծաղում է):

Մրցակցության պակաս չկար

Տիգրան. Միշտ էլ կան աղջիկներ, որոնց տղաները տենչում են, անընդհատ նրանց շուրջբոլորը «ֆռֆռում», ամեն կերպ փորձում նրանց հասնել: Դե իհարկե, մեր ժամանակներում տղաներն էլ շատ գեղեցիկ էին, բարձրահասակ, թիկնեղ… Պատկերացրեք, թե ինչ դժվար էր ինձ համար: Բայց, դե ես սովոր եմ միշտ հաղթել ու հաղթեցի: Ճիշտ է, իր համար մեկ-երկու փոքրիկ վիճաբանությունների մեջ ընկել եմ անծանոթների հետ, բայց մեծ կռիվներ չեն եղել: Կարճ ժամանակամիջոցում հասկացան, որ իրենք պետք է «լքեն տարածքը» և մոռանան իրենց ունեցած ծրագրերի մասին: Բոլորն էլ ինձ լավ էին ճանաչում, «նվեր» չէի (ծիծաղում է). «փողոցում» մեծացած, բակը սիրող, տաքարյուն ու կռիվների պատրաստ, ընկերներին նվիրված տղա էի:

Բոլոր զույգերն էլ վիճում են

Տիգրան. Այ մեր կռիվները շատ ավելի բուռն էին: Կռիվների մեծ մասը խանդի պատճառով էր: Այն տարիքն էր, որ ես փորձում էի հաստատվել տղամարդու իմ դիրքում. այս մեկին այնպես նայեցիր, մյուսին ժպտացիր, սա ով էր, նա ով էր… Անհիմն մեղադրանքների, ստուգողական շրջան: Կռվում, օրերով միմյանց հետ չէինք խոսում ու այդպես ստուգվում էր մեր հարաբերությունների ամրությունը:

Նելլի. Խանդը մեր կյանքից, ընտանիքից էլ անպակաս չէր: Բոլոր տղամարդիկ խանդի լավ չափաբաժին ունեն իրենց ներսում: Նա ինչ-որ հարցերում նման է բոլորին, ինչ-որ հարցերում էլ տարբերվում է նրանցից, ու փառք Աստծո: Իր դրսևորած խանդն այնքան է, որքան կնոջն անհրաժեշտ է: Անտարբերությունն առանձնապես հետաքրքիր չի կին-տղամարդ փոխհարաբերություններում: Կարևորը, որ խանդը երբեք հիվանդության չի վերածվել, ինձ առանձնապես չի խանգարել, երբեմն՝ նույնիսկ դուր է եկել:

Հաշտեցման առաջին քայլը կնոջն է պատկանում

Տիգրան. Կարծում եմ, առաջին քայլը միշտ Նելլին էր անում: Չէ՞ որ 18 տարեկան տղայի մասին ենք խոսում, ով իր ներսի տղամարդուն էր ամրացնում: Անմոռանալի ժամանակահատված է, բոլոր երիտասարդներին ցանկանում եմ այդպիսի շրջան ունենալ, ապրել: Ընկերության շրջանը տևեց շատ կարճ՝ 2-3 տարի: Չէինք պատրաստվում շուտ ամուսնանալ, բայց…

Նելլի. Մի բան հստակ գիտեմ՝ ընտանիք ունենալը լուրջ աշխատանք է, ամենօրյա դժվարությունների հաղթահարում, քո անձի՝ երբեմն երկրորդ պլան մղելու գործընթաց, ներելու գործընթաց… Բայց ամենակարևորը սերն է, պետք է սիրես այն մարդուն, ում հետ որոշել ես ծերանալ:

Նրանց ընտանիքն արդեն 28 տարեկան է

Տիգրան. Վաղ տարիքում ամուսնացանք, իմ ընկերները, շրջապատը զարմացան, երբ իմացան, որ ամուսնանում եմ: Նման որոշումն ինձանից շատ հեռու էր, ես պետք է ազատ լինեի, աղջիկներով շրջապատված… Մտածում էինք, որ մեր ընկերությունը, անհոգ կյանքը 7-8 տարի կտևի, 26-27 տարեկանում նոր կամուսնանանք: Բայց ամուսնացանք 20-21 տարեկանում, 1988 թվականի հունվարի 30-ին մեր հարսանիքն էր: Դրանից օրեր անց առաջին միտինգը եղավ: Մեր մտերիմ ընկերները միշտ կատակով ասում են. «Այս ի՞նչ արեցիք, հենց ամուսնացաք՝ երկրում ամեն ինչ խառնվեց իրար»: Ակտիվ, դժվար, բայց հետաքրքիր ժամանակաշրջան էր, զարթոնքի տարի:

Նելլի. Ինստիտուտը նոր ավարտած՝ ամուսնացանք ու մինչ այսօր շարունակում ենք մեր համատեղ կյանքը: Ամուսնության որոշումը դժվարությամբ չեմ կայացրել, շատ հեշտ եմ ընտրություն կատարել: Տիգրան այնպիսի ամուսին է, ինչպիսին կցանկանայի, որ լինեին իմ աղջիկների ամուսինները:

Ամուսնության որոշումը Տիգրանն է կայացրել

Տիգրան. Հորս մահից հետո իմ ընտանիքում շատ բան փոխվեց: Մայրս սարսափելի հոգեվիճակում էր, ապրել չէր ցանկանում: Իր 50 տարվա ընկերը «լքել» էր իրեն: Զգում էի, որ կարող է կորցնեմ իրեն, նրան ոչինչ հետաքրքիր չէր այլևս: Հասկանում էի, որ իմ ընտանիքում ինչ-որ բան պետք է փոխվի, որպեսզի կյանքը շարունակվի, մայրս կարողանա ապրել: Հայրս 1986 թվականին մահացավ, ամիսներ անց՝ 1987 թվականին մենք նշանվեցինք: Դժվար է այդ տարիքում բեկումնային որոշում կայացնելը, կողքիս գերդաստանի մեծեր չկային: Աստված ինձ առատ բարեկամություն, քավոր չի տվել: Բայց ես իմ կյանքում ամենաճիշտ որոշումը կայացրեցի, որն արդարացված էր: Նստեցի մորս կողքին ու ասացի՝ ես ցանկանում եմ ամուսնանալ: Պետք է տեսնեիք, թե ինչ զարմացած հայացքով նայեց վրաս: Իհարկե, նա ճանաչում էր Նելլիին, գիտեր նրան… Մեր տունը կյանքով լցվեց:

Նելլի. Դերասան ամուսին ունենալը բարդ է, եթե դու այդ գործի մեջ չես, իսկ եթե այդ գործում, այդ ասպարեզում ես, ապա այն արդեն տանջալի բան է, անվերջ եփվում եք այդ ամենում (ժպտում է): Մեր գործը մտքի, սրտի, կամքի հետ է կապված ու շատ բարդ է գործից դուրս, առօրյայում քեզ գտնելը: Գուցե այս պատճառներով է, որ դերասան-ամուսինները հաճախ ընդհանուր լեզու չեն գտնում ու ամուսնալուծվում են:

Սկեսուրը սիրեց հարսին :-) 

Տիգրան. Դուք պետք է տեսնեիք, թե Նելլին ինչպիսի հարս էր մորս համար, և մայրս ի՜նչ սկեսուր էր կնոջս համար: Նրանք հրաշալի ընկերություն էին անում: Իմ դեմ իրենց կողմից «համախմբումներ» չէր լինում, բայց բոլոր պարագաներում մայրս Նելլիին էր պաշտպանում: Անիիս ծնվելուց հետո իրեն արգելեցի աշխատել, երկու տարի չխաղաց: Իմ ներսում գիտակցում էի, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, նա բեմ է վերադառնալու, բայց չէի բարձրաձայնում: Մայրս իմ որոշմանը դեմ կանգնեց, ըմբոստացավ՝ ասելով. «Ինչպե՞ս կարող ես արգելել, որ այս գեղեցիկ, տաղանդավոր աղջիկը բեմ բարձրանա»: Կարծում եմ, իրենք միմյանց շատ են սիրել: Պետք է խոստովանեմ, որ այդկերպ նաև Նելլիի ծնողները չեն խառնվել մեր ընտանիքի հարցերին, մեր մեջ երբեք զոքանչ-աներ-փեսա հարաբերություններ չի եղել: Ցավոք, այսօր արդեն Նելլիի մայրը չկա, բայց հայրն ու եղբայրը միշտ եղել ու մնում են իմ ընկերները: 

Նելլի. Ամուսնության ժամանակ Տիգրանն իմ առջև պայման դրեց՝ այլևս չաշխատեմ իմ մասնագիտությամբ: Ես էլ հիմարաբար համաձայնել էի այդ պայմանին ու շատ քիչ ժամանակ անց հասկացա, թե ինչ սխալ պայման եմ ընդունել (ծիծաղում է): Մնում էր կյանքիս ամենախելացի բանն անել՝ ձերբազատվել որոշումից: Այստեղ շատ մեծ գործ կատարեց իմ սկեսուրը. նա պնդեց, որ ես պետք է աշխատեմ, բեմ վերադառնամ: Մայրիկի ճնշումը շատ ուժեղ էր, բայց… Հավանաբար, Տիգրանն այդ պահին «տղայական» հայտարարություն էր արել, ինչից շատ արագ հրաժարվեց ու ես հայտնվեցի Համազգային թատրոնում ու ամուսնուս հետ շարունակեցի իմ թատերական գործունեությունը: Կարծում եմ, որ նա այդ ժամանակ իր կյանքի ամենակարևոր ու լավ որոշումներից մեկը կատարեց՝ հրաժարվելով իր իսկ պայմանից, քանի որ ինձ լավ չէի զգա այս կյանքում:

Ընտանեկան վեճեր

Տիգրան. Իհարկե, ցանկացած ընտանիքի պես մենք էլ մեր խնդիրներն ենք ունեցել: Հատկապես, նոր ամուսնացած շրջանում: Բոլոր երիտասարդների պես ես էլ չէի կարողանում շրջապատից, ընկերներից, քեֆերից կտրվել: Ո՞ր կինը չի վիճի, երբ իր ամուսինը տուն գա գիշերվա 3-ին (ծիծաղում է): Բայց դե ինքը հզոր պաշտպան ուներ՝ մայրս: Հիմա, երբ մայրս չկա, հասկանում եմ՝ ճիշտ էր: Գտնում եմ՝ բոլորս էինք ճիշտ: Երբ ամեն մեկն իր դիրքում է ճիշտ՝ ընտանիքը խաղաղ ու կայուն է լինում: Մեր ընտանիքում պիկեր եղել են, բայց պայթյունավտանգ պահեր՝ ոչ: Փոթորիկները, անհամաձայնություններն ինքս ինձ հետ է եղել, ոչ թե կնոջս կամ երեխաներիս:

Նելլի. Իմ էությամբ ես անուղղելի զգացմունքայնառատ երևույթ եմ, ինչն, իմ կարծիքով, այնքան էլ լավ չի: Սակայն, փառք Աստծո, արդեն գրեթե 30 տարի ինձ այդպիսին ընդունում, սիրում և տանում են:

Ու ծնվեց առաջնեկը

Տիգրան. Այդ մութ ու ցուրտ տարիներին ծնվեց մեր առաջնեկը՝ Անին: 1989 թվականին Մատենադարանի հարևանությամբ անընդհատ ցույցեր էին լինում, մեր տունն էլ հենց այդտեղ էր գտնվում: Երբ հավաքված ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես գոռում էր «միացում», մեր աղջիկը բարուրի մեջ թռնում էր: Երբ մեզ հարցնում էին՝ գնո՞ւմ եք միտինգի, ասում էինք՝ ոչ, միտինգն է մեր տուն գալիս (ծիծաղում է): Մեր կրտսեր դուստրը՝ Մանեն, 12 տարեկան է: Երեխան հրաշք է ու ինչքան պետք է սիրես դիմացինիդ, որ ցանկանաս՝ հենց այդ մարդը քեզ երեխա պարգևի:

Մութ ու ցուրտ տարիներ

Տիգրան. Իհարկե, այդպիսի պայմաններում նոր կազմավորված ընտանիքի համար դժվար էր կայանալը: Բոլորի հետ հավասար՝ այդ ամենի միջով անցել ենք, ոչ մի առավելություն ու «բոնուս» չենք ունեցել: Երջանիկ եմ, որ գիրք վառելուն ու ծառ կտրելուն հերթը չհասավ, բայց կարողացա հոգալ ընտանիքիս ջերմության մասին: Այսօրվա պես հիշում եմ, 90-92 թվականն էր, Նելլիի հետ գնացինք վառարան գնելու: Այնքան երջանիկ, ուրախ՝ մեր «փեչը» գրկած, ձյան միջով տուն էինք գալիս, ու մինչև այսօր այդ զգացողությունն ինձ չի լքում: Կյանքը լավացել է, առավել լավ ու հետաքրքիր գնումներ ենք արել, բայց այդ ուրախությունը չենք գերազանցել: Բայց ամենալավն այն էր, որ հույս կար բոլորի սրտում, գիտեինք, որ այս թունելի վերջում լույս կա: Բոլորն իրար հասնում, օգնում էին դժվար պահերին: 92 թվականին Ղարաբաղի պատերազմի մասին պատմող առաջին ֆիլմում նկարահանվեցի՝ «Արցախյան անավարտ օրագիր»: Նկարահանումներն էլ Արցախում էին ընթանում, հենց սահմանին:

Նելլի. Այդ դժվար տարիներին շատ ուրախ օրեր ենք ապրել: Մի դեպք կհիշեմ, որ մինչ այսօր պատմում ենք, նույնիսկ փոքր աղջիկս գիտի. այդ ժամանակ լողանալու, մարմինն ամբողջովին լվանալու մեծ հնարավորություններ չկային, գլուխն առանձին էինք լվանում, մարմինն՝ առանձին: Ու մի անգամ Տիգրանը գլուխը լվանալուց խեղդվում էր (ծիծաղում է): Սկեսուրս ասաց. «Այ տղա, բա ի՞նչ էինք ասելու՝ գլուխը լվանալուց խեղդվեց, մեռա՞վ»:

Բնավորությունները

Տիգրան. Ես շատ էմոցիոնալ եմ, պոռթկուն ու գիտեմ, որ նա կցանկանար, որ փոխվեի: Ուզում եմ, որ դա իր վրա այդքան շատ չազդի, չմտածի, բայց չեմ կարող իրեն փոխել, ինքս էլ փոխվել չեմ կարող: Մենք միմյանց սիրում ենք թերություններով հանդերձ:

Նելլի. Էմոցիոնալ մարդ է շատ ռոմանտիկ: Այդ տաքարյունությունն իրեն երբեմն խանգարում է: Ճիշտ է, այդ էմոցիաների շնորհիվ նա լիովին տրվում է դիմացինին, բայց այնպես չի, որ էմոցիաները խեղդում են իր գիտակցությունը:

Ուրախ ընտանիք

Նելլի. Ես հանճարեղ կարողություն ունեմ՝ ընտանիքիս անդաներին բարձր տրամադրություն ապահովելու (ծիծաղում է): Հիմա արդեն աղջիկները միացել են Տիգրանին ու խելագարվում են իմ արարքներից: Երբեմն սկլերոտիկ դրսևորումներ եմ ունենում (ծիծաղում է): Դե, կարող եմ, օրինակ, մոխրամանը սառնարանում դնել: Չնայած՝ նրանք ամեն մի փոքր բան կարող են մեծացնել, շահարկել ու ուրախանալ այսօրվա լեզվով ասած՝ իմ բոցերի, իսկ մեր երիտասարդ ժամանակվա լեզվով ասած՝ թույն բաների վրա:

Սերը հավերժ է

Նելլի. Կցանկանայի, որ մեր պատմությունը հավերժ լինի, երբեք չավարտվի: Մարդը հեռանում է, բայց զգացմունքները երբեք չեն ավարտվում, մնում են ու շարունակվում այս կյանքում: Այդ ամենը ինչ-որ մի տեղ կուտակվում ու հետո վերադառնում է քո երեխաներին, թոռներին, սերունդներին: Ուզում եմ, որ մեր դեպքում էլ այդպես լինի…

Տիգրան. Կցանկանայի, որ միշտ լինեն իմ կողքին և ամեն վայրկյան սիրեն ինձ, որովհետև իմ սերը դեպի իրենց՝ հավերժ է և հավիտյան:

Նելլի Մարգարյան

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity