Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կիթառ. ո՞րն է հանրաճանաչ այս գործիքի հայրենիքն ու «նախնին»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիթառը լարային երաժշտական գործիք է և ներկայում համարվում է աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Այն սոլո գործիք է բլ յուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն՝ ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է նաև որպես նվագակցող գործիք։ Երաժիշտը, որը կիթառ է նվագում, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ, անվանվում է լ յուտյե կամ կիթառի վարպետ։ Կիթառն ունի 6 լար՝ մի, լ յա, ռե, սոլ, սի և մի նոտաներով։ Կիթառի պատմությունը շատ հին է, բայց, իհարկե, հնում այն չի ունեցել այն տեսքը, ինչին սովոր ենք մենք: Հին ժամանակների կիթառը բնութագրվում է որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա ձայնատախտակ, կողեր և հարթ հետև, հաճախ՝ գոգավոր մասերով»։ Կիթառ տերմինն օգտագործվել է տարբեր տեսակի լարային գործիքներ նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ Եվրոպայում՝ սկսած 12-րդ դարից, և ավելի ուշ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։

Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ եղել են հնագույն Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում։ Այդ պատճառով ժամանակակից արևմտյան լարային գործիքները, այդ թվում՝ կիթառը, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի երաժշտական գործիքների, ի մասնավորի՝ տանբուրի, սեթարի, սիթարի և անգամ հայկական բամբիղի հետ։ 3300-ամյա խեթական մի արձանագրությունում երգիչը նվագում է լարային գործիք. դա լարային գործիքների ամենահին պատկերումն է։ Եվրոպայում առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման հիմնական կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ այն հասել է Հին Հռոմից։

Անգլերեն guitar, գերմաներեն gitarre և ֆրանսերեն guitare բառերը փոխառնված են իսպաներեն guitarra-ից, որը գալիս է անդալուզիական արաբերեն քիթարա բառից, որն էլ փոխառնված է լատիներեն cithara-ից. սա էլ իր հերթին գալիս է հին հունարեն քիթարա բառից։ Այսինքն, «կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից այդ գործիքը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք։ Լատինական կիթառն ունեցել է ընդամենը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն լարատեղ։ 14-րդ դարում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական լարային գործիքներին փոխարինելու են եկել կիթառները։ Վիուելան կամ իտալերեն «viola da mano»-ն 15-րդ դարի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին։ Այն բարոկկո կիթառի զարգացման հիմնական գործոնն է եղել։ Վիուելան սովորաբար ունեցել է վեց լար, բայց ավելի կարճ իրան։

Հետագայում՝ մինչ 16-րդ դարը, վիուելան ստացել է այժմյան կիթառի հիմնական տեսքը՝ կորաձև կաղապարով, լարատեղով, սակայն այն ավելի մեծ է եղել, քան ժամանակակից քառալար կիթառը։ Վիուելայի հանրաճանաչությունը Իտալիայում և Իսպանիայում երկար չի տևել, քանի որ հինգ լարանի բարոկկո կիթառն է, որ 16-րդ դարի կեսերից սկսել են կիրառել Իսպանիայում. այն հանրաճանաչություն է ձեռք բերել հատկապես Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսերը։ Պորտուգալիայում ևս «վիոլա» բառը փոխարինվել է կիթառ բառով: Ժամանակակից կիթառները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ ակուստիկ և էլեկտրո։ Ակուստիկ կիթառների խմբի մեջ առկա են մի քանի հատկանշական ենթախմբեր, մասնավորաբար՝ դասական և ֆլամենկո կիթառներ։ Ակուստիկ կիթառի խումբը նաև ներառում է ոչ ուժեղ հնչեղությամբ կիթառները՝ ստեղծված տարբեր ձայնասահմաններում նվագելու համար, ինչպիսին է ակուստիկ բաս կիթառը, որն էլ ունի էլեկտրո բաս կիթառին նման հնչողություն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card