Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը. Արտակ Զաքարյան

BLOG
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:
 
Ամենասարսափելին այն է, որ նա չի գիտակցում իր քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց երկարատև, ողբերգական ազդեցությունը հայ ժողովրդի և Հայաստան պետության ճակատագրի վրա:
 
Թե ինչպես են նախորդ նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը կարողացել ազատագրել, ձևավորել, զարգացրել ու հմտորեն առաջ տարել Արցախի Հանրապետության փաստացի կայացման, անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ամրագրման հարցերը՝ թողնենք մի կողմ: Այդ մասին շատ է խոսվել և բոլոր նորմալ, գիտակից մարդիկ դա լավ հասկանում են:
 
Նիկոլի երեկվա հարցազրույցից հետո, ես ավելի ու ավելի շատ եմ վախենում Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Այդ մարդը զրո պատկերացումներ ունի հայոց պետականության գոյաբանական էության և աշխարհաքաղաքական արդի զարգացումների բովանդակության մասին:
 
1. Ասում է, “մեզ պետք է մեղադրեն, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցի հայանպաստ լուծման անհնարինության մասին”: Եթե դուք լինեիք հայանպաստ իշխանություն, ամեն ինչ անեիք ճիշտ այնպես, ինչպես բանակցային տրամաբանությունն էր և չլինեիք դավադիր քաղաքականության կրողներ՝ հայանպաստ լուծումներն արդեն կարող էին իրականություն դարձած լիներ: 2018թ.-ից սկսած, ամեն օր զգուշացնում էինք ձեր կոպիտ ու աններելի սխալների մասին: Իսկ եթե չէիք կարողանում, կամ ձեզ իշխանության բերողներն այլ բան էին պարտադրում՝ բարի լինեիք ժամանակին խոսել ժողովրդի հետ և հրաժարական տալով փրկեիք Հայաստանն ու Արցախը՝ վերահաս ողբերգություններից: Մի՞թե աթոռն ու պարգևավճարներն ավելի կարևոր էին, քան պետության շահերը:
 
2. Ասում է, “Բանկցային պրոցեսը քանդելու և նորը կառուցելու արանքում առաջանալու էր վակում և անկանխատեսելի պրոցեսներ”: Իսկ ու՞մ համար չէր պարզ, որ այդպես է: ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մինչ 2018թ. բազմաթիվ անգամներ հայտարավել է, որ խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Դա իմանալով հանդերձ, ինչու՞ միտումնավոր գնացիր պատերազմի ճանապարհով. որպեսզի քեզ չասե՞ն դավաճան: Իսկ համոզված չե՞ս, որ միևնույն է ասելու են, և հիմա առավել ևս՝ պատության մեջ մնալու ես այդպիսին:
 
3. Ասում է, “2018թ. մեր ժառանգած բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ ինստիտուտների լուծարման գործընթացը սկսված էր”: Սա նոր սուտ է: Բա եթե այդպես էր, ինչու՞ էր Արցախի Հանրապետությունը 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով սահմանադրական բարեփոխումներ անում, կամ ինչպե՞ս էր 2020թ. մարտի 31-ին համապետական ընտրություններով Արցախի նախագահ և ԱԺ ընտրվում: Մի՞թե ՀՀ վարչապետին կարելի է այդ աստիճան կեղծել, խեղաթյուրել և հակահայկական հայտարարություններ անել հանրային եթերից:
 
4. Ասում է, “ՀՀ ռեսուրսների առյուծի բաժինը դրվել է ԼՂ վրա”: Այո, մասսամբ այդպես է և դա ճիշտ էր: ԼՂ հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, անվտանգության, պետականության կայացման անկյունաքարային հարցերից մեկն է եղել: ԼՂ հարցով է Հայաստանը կարողացել սեփական անվտանգային և ռազմապաշտպանական միջավայրը կառուցել, արտաքին քաղաքական կշիռ և դերակատարություն ստանձնել, պետականության կայացման համար գաղափարական հիմքեր ստեղծել, էլ չեմ ասում տնտեսական ահռելի օգուտների մասին: Բա քո կարծիքով ՆԱՏՕ-ն կամ ՌԴ-ն, կամ Իսրայելը հիմա ինչի՞ շուրջ են կռիվներ մղում: Մի՞թե կարելի է քաղաքականությունից հեռու ժողովրդի մի հատվածի ձայները կրկին գողանալու համար թշնամանք տարածել և փորձել բարոյազրկել ԼՂ հարցը: Բա հիմա, քո ասելով՝ ԼՂ հարց չունես, ինչո՞ւ չես կարողանում Ադրբեջանի հետ “խաղաղության պայմանագիր” բանակցես: Ինչո՞ւ են Արևմուտքն ու Ռուսաստանը քեզ քաշքշում այս ու այն կողմ:
 
Որովհետև կորցնելով Արցախը, դո՛ւ և Հայաստանը կորցրել եք բավարար սուվերենությունը, դեմքը, քաղաքական արժեքը: Մի քանի ամսով անվտանգություն մուրալու և իշխանություն պահելու դիմաց ստիպված ես ծնկաչոք չոչ անել աշխարհի քաղաքական կուլիսներում:
 
5. Մոտավորապես ասում է, “նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը չեն կատարել իրենց պարտականությունները՝ մասնավորապես 1-ից 8-րդ կետերը”: Այո՛, համաձայն եմ, հետո՞… Դու ջանասիրաբար քննադատում ես նախորդ իշխանությունների օրոք եղած գրեթե բոլոր բանակցային փաթեթները, դրանցում տեղ գտած աշխատանքային փաստաթղթերի նախագծերը: Բայց ինչո՞ւ ես մոռանում, որ նոյեմբերի 9-ի խայտառակ, ստարացուցիչ հայտարարությունը քո միակ “ձեռքբերումն էր”, և դրա տակ դրված է քո ստորագրությունը: Բա եթե քո բանակցած նոյեմբերի 9-ի հայտարարությունը ջրվել է ուրիշների մեղքով, ի՞նչ երաշխիք ես տալիս հայ ժողովրդին, որ մի օր էլ չի ջրվելու Ադրբեջանի հետ բանակցվող “խաղաղության խաչմերուկ” պայմանագիրը և թուրքական տանկերը չեն հայտնվելու ՀՀ բնակավայրերի մուտքերի մոտ:
 
6. Ասում է, “ՀՀ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի”: Այստեղ պետք է Սերժ Սարգսյանի հայտնի հարցով արձագանքեմ. “յա, իրո՞ք…”:
 
Ասելիքը շատ է, բայց երևի այսքանն էլ բավարար է, մեր տխուր և դժգույն իրականության համար:
 
Դուք ավելի լավ է այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, դա ձերը չէ: Դուք տոնածառ զարդարեք, խաղալիքներ ու լույսեր կախեք քաղաքների ծառերից, հրավառություններ ու սելֆիներ արեք, ասֆալտ փռեք, երթևեկությունը կարգավորեք, երկար ավտոբուսները գտեք-բերեք, չոր ու թաց նավահանգիստներ “կառուցեք” և այլն: Բայց այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, մինչև որ հայ ժողովուրդը դուրս կգա իրեն հասցված անմարդկային ծանր շոկից ու ապատիայից:
 
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy