Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիսին (տեսանյութ)
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ տեսաուղերձով է հանդես եկել հայ շախմատիստ Լևոն Արոնյանը՝ իր աջակցությունը հայտնելով Արաս Օզբիլիսին։
«Ես, ինչպես բոլորս, ապրում եմ մեր սպորտով, միշտ հետևում եմ մեր ֆուտբոլային թիմերի խաղին, և տեղյակ եմ, որ շուտով լինելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։ Իմ կարծիքով՝ մենք այս պահին ունենք հնարավորություն ընտրելու մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և շատ ուժեղ թիմերում, իրեն դրսևորել է որպես մեր մեծագույն մարզիկներից և պրոֆեսիոնալներից մեկը։
Հուսով եմ՝ կունենանք այդ հնարավորությունն ու Արաս Օզբիլիսին կկարողանանք աջակցել իր ճանապարհին մեր սպորտի զարգացման համար», - նշել է Արոնյանն իր տեսաուղերձում։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



