Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Հիմա մեր կյանքի իմաստը Խաչիկի անունը վառ պահելն է». hրետանավոր Խաչիկ Պողոսյանն անմահացել է Քարվաճառը պաշտպանելիս. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ փոքր էր, շատ չարաճճի էր, ակտիվ ու շարժուն: Մեծանալով` իր մանկության հակապատկերը դարձավ՝ լրջացավ, զուսպ էր ու խիստ: Չափազանց բարի էր, փոքրուց այդպիսին էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկի մայրիկը՝ տիկին Նարինեն:

Նշում է՝ երբ առաջին դասարան գնաց, այնտեղ բոլորն իրենից առնվազն մեկ տարով մեծ էին: «Փոքր տարիքում յուրահատուկ հաճույքով էր հաճախում դպրոց, իրեն հետաքրքիր էր, որ մեծ քույրիկը դպրոց է գնում, այնտեղ ի՞նչ են անում: Երբ տատիկը գնում էր Ռիմային դպրոցից տուն բերելու կամ տանում էր նրան դասի, Խաչիկն էլ նրա հետ էր գնում: Մի օր քրոջը դպրոց տանելիս տատիկը շտապել է, Խաչիկին իր հետ չի տարել: Վերադարձել է տուն, Խաչիկը դուռը ներսից փակել է տատիկի վրա, չի թողել ներս մտնի՝ դու ինձ չտարար դպրոց, ես էլ քեզ ներս չեմ թողնի»,-պատմում է զրուցակիցս: Մայրիկի խոսքով, որդին հակումներ ուներ լեզուների հանդեպ, հրաշալի տիրապետում էր անգլերենին: «Եթե մտքին դնում էր, դպրոցում 10-եր էր ստանում: Մասնագիտության ընտրության հարցում վճռորոշ եղավ իր ու հայրիկի զրույցը: Մեկ զրույցի ընթացքում փոխանակվեցին մտքերով, խորհուրդներով, ու որոշեց իրավագիտության ֆակուլտետ ընդունվել: Շատ վճռական էր, արագ էր որոշումներ կայացնում, վճռում, թե ինչ է իրեն պետք: Թեթև մարդ էր, իր հետ շատ հեշտ էր»:

Տիկին Նարինեն հավելում է՝ որդին ինքնուրույն էր իր տեսակով: «Մի քանի տարի «Ժայռ» հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպության անդամ է եղել: Այնտեղ սպորտաձևեր են պարապել, կրակել սովորել, պատահական չէ, որ արդեն բանակում հրաշալիորեն տիրապետում էր բոլոր զինատեսակներին: Իր զոհվելուց հետո տղաներ եկան ու պատմեցին, որ միասին «Ժայռում» են եղել: Չգիտեինք, որ նման հատուկ կազմակերպություն է, մտածում էինք՝ սովորական պարապմունքներ են, իրեն վստահում էինք, մեր հարաբերություններն իր հետ վստահության վրա էին հիմնված»: Խաչիկը բարձր բալերով ընդունվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: «Մեծ ջանքեր էր գործադրում, պարապում էր համալսարան ընդունվելու համար: Նպատակասլաց էր: Հասցրեց ուսանող լինել, երկրորդ կուրսի կեսից զորակոչվեց բանակ, քանի որ մեկ տարի շուտ էր գնացել դպրոց: Սովորելու ընթացքում մեկ տարի հասցրեց պրակտիկայի գնալ դատարան: Իրեն շատ էր հետաքրքրում ամեն ինչ, դատական նիստերին էր մասնակցում, հետևում ընթացքին»:

2019 թ. հունվարին Խաչիկը զորակոչվում է բանակ: Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, եղել է հրետանավոր, վեց ամիս՝ Կարճաղբյուրում, հաջորդ վեց ամիսը՝ Սոթքում: «Շատ սիրով է մեկնել ծառայության: Սիրով ծառայել է, մեզ երբեք նեղություն չի տվել այդ օրերին: Ճիշտ է, կարոտը կար, բայց իր պահելաձևը, տրամադրվածությունը, խոսելը երբեք մեզ չի ընկճել, որ գնանք իր հետևից: Եթե անգամ խնդիրներ է ունեցել, դրա մասին երբեք չենք իմացել, ինքը տրտնջացող չէր: Հրամանատարներն իր անունը դրել էին «խելացի տղա»»: Սկսվեց պատերազմը: «Սոցիալական կայքերից իմացանք պատերազմի լուրը: Զանգում էինք, հեռախոսն անջատված էր: Մի քանի ժամ անց զանգեց՝ «ամեն ինչ նորմալ է, մեր տեղում ենք». գիտեինք, թե որտեղ է: Ամբողջ հուլիսը նոր դիրքեր էին փորում: Ես էլ իրեն ասում էի՝ Խա՛չ, ապահովության համար է, հնարավոր է, որ ձեր դիրքերի տեղը հայտնի է, նորն են փորում: Ի՞նչ իմանայի, որ պատերազմի են պատրաստվում: Հրամանատարը շատ հետո մեզ պատմեց, որ առաջին արկերը Խաչիկն է դիմավորել, նա կարաուլի է կանգնած եղել»:

Սոթքում ծառայելիս Խաչիկն ու իր ընկերները պահում էին Քարվաճառի դիրքերը: «Խաչիկն ինքն էր դիմում գրել, որ ցանկանում է մարտական հերթապահություն իրականացնել: Երբ իր մոտ էինք գնացել, ասաց՝ պա՛պ, քննություն եմ հանձնել, որ գնամ Քարվաճառ դիրքեր պահելու: Մի քիչ նեղվեցի, բայց ասաց՝ մա՛մ, ասֆալտի վրա ծառայե՞մ: Եվ ես ու հայրիկը որոշումն իրեն թողեցինք, ամուսինս ասաց՝ Խա՛չ ջան, հարգում եմ որոշումդ: Եվ Սոթքում ծառայելու ամիսներին Խաչիկը նաև դիրքապահ էր: Սեպտեմբերի 25-ից բարձրանում են դիրքեր, ընկերն է պատմում՝ «միասին մեքենայի մեջ էինք, ասացի՝ Խա՛չ, բա որ պատերազմ սկսվի, ի՞նչ ենք անելու»: Խաչիկն ուսերը վերև է բարձրացրել ու ասել՝ ի՞նչ պիտի անենք, պիտի կռվենք: Ընկերները, հրամանատարները, բոլորն են հիմա պատմում՝ Խաչիկը հանգիստ էր, հանդարտ, կազմակերպված»: Խաչիկն անմահացել է հոկտեմբերի 2-ին:

«Այդ օրը Քարվաճառի ամենաուժեղ մարտն է եղել: Սեպտեմբերի 28-ին թշնամին առաջխաղացում է ունեցել, դիրքեր ենք կորցրած եղել: Հոկտեմբերի 2-ին և՛ թշնամին է հարձակվել, և՛ մերոնք են նախահարձակ եղել: Շատ դաժան մարտ է եղել, մոտ տասը ժամից ավելի կռվել են: Շատերն են ասում, որ թշնամին մտադրություն է ունեցել մի շաբաթում գրավել Արցախը՝ Քարվաճառի կողմից մտնելով և Արցախը Հայաստանից կտրելով: Մեկ շաբաթ իրենց հիմնական ուժը կենտրոնացրած են եղել այդտեղ, բայց մերոնք՝ Քարվաճառի ու Սոթքի զորքը, կարողացել են պահել դիրքերը: Քարվաճառի «Սուսուզլուկ» սարի ստորոտից մեր հրետանավորներն ուղարկել են արկերը և դիմավորել թշնամունը: Մի օր հայրիկի հետ խոսելիս Խաչիկն ասաց՝ թշնամու անօդաչուները, ռազմական ինքնաթիռներն աընդհատ պտտվում են մեր գլխավերևում: Բարդ մարտ է եղել: Եվ պահ է եկել, երբ որոշում են կայացրել գնալ «վա-բանկ»: Բայց երեխեքին հայտարարել են՝ բոլորդ իջեք թաքստոց, թող մնան միայն նրանք, ովքեր ուզում են մնալ, սա փախուստ չէ»: Խաչիկը մնացողների շարքում է եղել: «Երկուերեք կամավորներ են եղել, որոնք Խաչիկի զոհվելուց հետո եկել են մեր տուն, Խաչիկի վարորդն է եղել, դասակի հրամանատարը՝ Արտակը: Սկսել են կրակել առաջին հրանոթից, որը Խաչիկինը չի եղել: Անընդհատ կրակոցներ են եղել:

Պատմում են՝ Խաչիկը շատ արագ է հաշվարկները արել, տղերքը հասցրել են միայն սնարյադները բերել: Ասում են, որ րոպեում մինչև ութ արկ կրակել է: Հետո գնում է իր՝ 4-րդ հրանոթի մոտ: Երկու դիրք գրավում են: Հրամանատարն ասում է՝ այդ դիրքերում շատ մարդուժ ու տեխնիկա է եղել, քանի որ նպատակը մեզ վրա հարձակվելն էր: Մեր հետևակը առանց զոհեր տալու մտել է այդ դիրքեր: Շեշտում է՝ այնքան ճիշտ էին Խաչիկի հաշվարկները, որ 10-ից 8-ը կամ 9-ը հասնում էր նշանակետին: Որոշում են կայացնում, որ Խաչիկը պետք է օգնի ձախակողմյան մարտկոցին, քանի որ նրանց վրա հարձակումը շատանում էր: 15-20 րոպե էլ օգնում է այդ մարտկոցի տղաներին, իսկ հետո ռումբն ընկնում է Խաչիկի կողքին»: Ու չնայած այդ օրն արդեն առանց Խաչիկի են տղերքը հաղթանակ գրանցել, մայրիկն ասում է՝ Խաչիկը հաղթանակած է զոհվել, պարտություն չի տեսել, տեսել է, թե ինչպես է մեր հետևակը մտնում հետ վերցրած դիրքեր:

«Հրամանատարը պատմում է՝ Քարվաճառում մեկ միլիմետր չենք զիջել թշնամուն, անգամ առաջ ենք գնացել: Հետո արցունքներն աչքներիս դուրս եկանք այնտեղից»: Տիկին Նարինեն ասում է՝ որդուց հետո ապրելու ուժ տվեց նրա անունը, նրա ապրած կյանքն ու նպատակները, այս քաղաքը, որը նա անչափ էր սիրում: «Մեր երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր կյանքի իմաստն է Խաչիկի անունը վառ պահելը: Իր անունով հիմնադրամ ենք բացել, անցյալ տարի իր ծննդյան օրը ԱԹՍ լաբորատորիա բացեցինք այնտեղ, որտեղ ինքը ծառայել է՝ Վարդենիսի ավագ դպրոցում: «Հրետանավորը» գրքում ամփոփեցինք Խաչիկի մասին հուշերը, պատմությունները, նրան նվիրված բանաստեղծությունները, իր նման սիրուն գիրք ստացվեց: Հիմա մեր կյանքով պիտի ապացուցենք, որ արժանի ենք տղաներին: Դժվար է, բայց պետք է ջանք գործադրենք ու կհաջողենք: Մեր երեխեքն արժանի են նրան, որ ապրենք այն երկրում, որն իրենք պահել են, ցավոք, նաև իրենց կյանքի գնով, այն երկրում, որտեղ ցանկացել են ապրել»:

Հ. Գ. - Խաչիկ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.