ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Զ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Ա. Զ.-ն (ծնված 1987 թ.), Ս. Ս.-ն (ծնված 1998 թ.), Գ. Ա.-ն (ծնված 1975 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանց առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



