Գեղարքունիքում Nissan-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մ բարձրությունից հայտնվել ձորում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գանձակ բնակավայրից դեպի Սարուխան բնակավայր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարին, երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մետր բարձրությունից ընկել և հայտնվել ձորում՝ կամրջի տակ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Մ․-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արաքսյա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վարորդն ու վիրավորը ազգականներ են։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



