Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ղեկավարության՝ դատարանի առաջ կանգնելու հեռանկարը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը երեք տարվա ընթացքում հասցրեց ամբողջովին հայաթափել Արցախը։ Ու դա կատարվեց այն պայմաններում, երբ միջազգային հանրությունն անհրաժեշտ գործողություններ չձեռնարկեց Ադրբեջանի հանցագործությունները կանխելու և Բաքվի բռնապետական վարչակարգին պատժելու ուղղությամբ։

Երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ հրահրեց Արցախի դեմ ու սկսեց անխնա ռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը, միջազգային հանրությունը միայն լուռ հետևում էր։ Իսկ այդ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին արդեն հաջորդ փուլում անցնել բնապահպանական ակցիաների անվան տակ Լաչինի միջանցքի փակմանը և անցակետի տեղադրմանը։ Ու այս ամենը տեղի ունեցավ այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պետք է ապահովվեր Լաչինի միջանցքով անխափան հաղորդակցությունը Արցախի հետ։ Այս պարագայում ևս, բացի Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ձևական կոչերից, այլ գործնական քայլեր չձեռնարկվեցին Բաքվի վարչակարգի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։ Եթե միջազգային ուժային կոնտրոններն Ադրբեջանին ստիպեին բացել Լաչինի միջանցքը, ապա Բաքուն չէր նախաձեռնի իր հաջորդ քայլը, այն է՝ «հակաահաբեկչական» գործողության անվան տակ նոր հարձակում ձեռնարկել Արցախի դեմ ու բռնագաղթի ենթարկել ողջ հայ բնակչությանը։

Առկա իրողությունները հաշվի առնելով՝ հիմա էլ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Բայց այս ամենը երաշխիք չէ, որ Ալիևի վարչակարգը միշտ կարող է գործել այնպես, ինչպես ցանկանա՝ մեկը մյուսի հետևից իրականացնելով միջազգային հանցագործություններ։ Ճիշտ է, Ադրբեջանը արտերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու փորձ է կուտակել, ու միջազգային հանրությանը կուրացրել են ադրբեջանական նավթադոլարները, բայց եթե այսօր Բաքվի համար ամեն ինչ իր հունով գնում է, ապա մի օր կարող է միջազգային իրավիճակը լիովին փոխվել։

Ժամանակին Սադամ Հուսեյնն էլ անգամ երազում չէր պատկերացնում, որ կանգնելու է դատարանի առաջ ու իր կատարած հանցանքների համար մահվան է դատապարտվելու, այն էլ՝ կախաղանի միջոցով։ Ուստի չպետք է բացառել, որ կարող է գալ ժամանակ, երբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային քրեական դատարանի առաջ կկանգնի։ Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել բոլոր փաստական արձանագրումները և օգտագործել դատական որոշումները։ Ի մասնավորի, ՄԱԿ-ի արդարադատության դատարանը նախ որոշում ընդունեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը, ապա որոշ ժամանակ անց էլ վերահաստատեց իր այդ որոշումը։ Ընթացքում բազմաթիվ իրավապաշտպաններ, ցեղասպանագետներ ու այլ փորձագետներ էլ իրենց գնահատականներն հնչեցրին այն մասին, որ Արցախի նկատմամբ ցեղասպանական հանցագործություններ են կատարվում։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը պնդում էր, թե Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանության ենթարկվելու վտանգը։ Իսկ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեռևս օգոստոսին հրապարակած իր զեկույցում հստակ արձանագրում էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է, և սա բավարար հիմք է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Կարևոր են նաև տարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցները, որոնք արձանագրում են Արցախի բնակչության դեմ կատարված հանցագործությունները ու դրանց հետ կապված փաստական տվյալների ամրագրումը։ Օրինակ՝ վերջերս «Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակեց բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Արցախի շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ցեղասպանություն հանցագործության իրականացման ադրբեջանական ռազմավարությունը։

Կարևոր է նաև Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության, այսինքն՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին փաստերի արձանագրումը, և այս հարցում օգտակար է նաև արբանյակային լուսանկարների միջոցով տեղեկատվության փոխանցումը։

Կարող է, իհարկե, հարց առաջանալ՝ եթե միջազգային դատարանի որոշումները, փորձագիտական տարբեր զեկույցները որևէ ձևով չեն ազդում Ադրբեջանի վարքագծի վրա, այդպես էլ դրանք մնում են թղթի վրա, ինչքանո՞վ է հիմնավորված դրանց անհրաժեշտությունը։ Իրականում խնդիրն այն է, որ եթե այսօր կազմակերպությունների զեկույցները, դատական որոշումները ու փորձագիտական գնահատականները դեռևս թղթի վրա են, ապա ապագայում դրանք կարող են ապացուցողական անհրաժեշտ բազա ապահովել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատական պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia