«Ես կես չեմ ու երբեք կեսին չեմ փնտրում, ես լիարժեք եմ...». Ինգրիդ Կոկչյան. լուսանկարներ
PHOTO
Սկանդալային հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանի անձնականը միշտ հետաքրքիր է հանրությանը: Նա իր տեսակով տարբերվում է բոլորից: Իր հարցազրույցներում աշխատում է միշտ չափազանց անկեղծ լինել, և գուցե հենց սա է պատճառը, որ նա միշտ հետաքրքրում է:
Past.am-ը այս անգամ Ձեզ է ներկայացնում հաղորդավարուհի, դերասանուհի Ինգրիդ Կոկչյանի` ով ժամանակին հանդես էր գալիս որպես Աննա Կոկչյան, կյանքի տղամարդկանց:
Բոլորս էլ գիտենք հաղորդավարուհու ամուսնության մասին: Նրա ամուսինը հաղորդավար Արման Մարգարյանն էր: Նրանք ունեն երեխա` Անրին: Տղան արդեն մեծացել է ու դպրոց է հաճախում: Սակայն նրանք ամուսինների կարգավիճակում երկար չմնացին: Շուտով նրանք ամուսնալուծվեցին:
Մեկը մյուսի հասցեին անպատասխանատու վիրավորանքներ ու մեղադրանքներ. ահա սա տեղի ունեցավ նրանց բաժանումից հետո: Հաղորդավարուհու խոսքերով նրանք պարզապես իրար չհասկացան և այլևս չկար այն հետաքրքրությունը, որը միավորում էր նրանց:
Աստղային զույգի բաժանումից հետո լուրեր տարածվեցին Ինգրիդի ու դերասան Սոս Ջանիբեկայնի միասին լինելու մասին: Կարճ ժամանակ հետո նրանք չթաքցրեցին իրենց միասին լինելու փաստը: Նշենք, որ զույգի տարիքային տարբերությունը բավականին մեծ է: Սակայն սա ընդամենը սիրավեպ էր, այլ ոչ թե լուրջ հարաբերություններ:
«Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ»: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է հաղորդավարուհին:
Իսկա ահա այսօր Ինգրդ Կոկչյանի կողքին կա մեկը, ում հետ նա ապրում է: Նրա մասին ոչ մի տեղեկություն չունենք: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում իր և ընտրյալի համատեղ կյանքից: Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրանց լուսանկարները:




















































