Պատահար Արմավիրի մարզում. 1 զոհ կա
SOCIETYՀուլիսի 2-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կա տուժած:
ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոմբայնին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 60-65 տարեկան տղամարդ, որի ինքնությունը դեռեւս չի պարզվել, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



