Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 15-ին` ժամը 12.03-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում բեռնատարն արգելափակվել է. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարության և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել 26 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «DAF» մակնիշի 517 ՕS 61 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա.) բեռանատար ավտոմեքենան կատարել է տեղապտույտ և հարվածել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարների և «Արարատի ՃՇՇ»-ի աշխատակիցների համատեղ ուժերով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել բեռանատարը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



