Երեխաների նկատմամբ թրաֆիքինգի 2 դեպք է գրանցվել 2015թ. Հայաստանում
SOCIETYԱնցյալ տարվա ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: «2014թ. երեխաների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դուրյանը:
Անդրադառնալով առանց խնամքի մնացած երեխաներին՝ Նելլի Դուրյանը նկատեց, որ նման երեխաների թիվն իրականում մեծ չէ, ուստի յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է, գտնվում են լուծումներ: Նա հայտնեց, որ առանց խնամքի մնացած անչափահասների հարցերով հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
5
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation



