Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով
SOCIETYՀանրապետության տարածքում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +4 աստիճան, հունվարի 17-ին` +6, հունվարի 18-19-ին` +9, հունվարի 20-ին` +6 աստիճան:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine



