Այս մարդու բոլոր քայլերի պատճառը վախն է․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին
POLITICSԱյս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին:
«Երկու վախ է, մեկը վախկոտ մարդու սովորական վախներն են, երկրորդը, իշխանությունը հանկարծ կորցնելու վախը:
«Այս մարդը երեկ հայտարարեց՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցի հանդեպ անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն: Սա եւս ուղղակի այս մարդու տեսակի բնույթին ճշգրիտ բնորոշող բառ է: Երախտամոռությունը այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է: Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակը այսօր բոլորդ գիտեք»,-ասաց նա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



