Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի գումարը 2016թ. հասնելու է մինչև 7 մլն դրամի

SOCIETY

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանն ամփոփել է 2015թ. իրականացված աշխատանքները և ներկայացրել իրականացվող ծրագրերի ընթացքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից, Գեղամ Պետրոսյանը նշել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ի 2015թ . հոգաբարձուների խորհուրդը տարեվերջյան նիստի ընթացքում հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի առաջարկը` ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի շեմը 5 մլն ՀՀ դրամից հասցնել մինչև 7 մլն դրամ:

Գեղամ Պետրոսյանը տեղեկացրել է, որ պետական աջակցության 2015թ. ծրագրի շրջանակներում ՀՀ 2015թ. պետական բյուջեից հատկացվել է 152,300,000  դրամ:«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6,000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության բոլոր ուղղություններով տրամադրվել է 13,000-ից ավելի աջակցություն: Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներին»,-նշել է Պետրոսյանը:

ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու դասընթացներին և խորհրդատվություններին մասնակցել են 403 սկսնակ գործարարներ: Արդյունքում, իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից ֆինանսական աջակցություն են ստացել և իրենց գործունեությունն են սկսել 176-ը: Ուսուցողական աջակցություն է ստացել 407 ձեռնարկատեր:

2014թ. հոկտեմբեր ամսից մեկնարկել է «ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագիրը»: 2015թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված դրամագլխի հաշվին սուբսիդավորվել է 611 ՓՄՁ-ի հայտ: «Անցած տարի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներկրել և համայնքներին, ֆերմերներին  և կազմակերպություններին վաճառել կամ լիզինգով է տրամադրել 26 միավոր գյուղտեխնիկա: Տեխնիկան շահառուներին է տրամադրվել շուկայականից շուրջ 30% ցածր գնով: Համայնքներին տրամադրված 4 «Նիվա-էֆեկտ» հացահատիկահավաք կոմբայնի արժեքÕ « մի մասը կառավարության որոշմամբ սուբսիդավորվել է պետբյուջեի հաշվին»,-շեշտել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը:

Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում վերլուծվել են ՀՀ 35 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում 13 համայնքներում իրականացվել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ իրականացվել է շուրջ 113 մլն ՀՀ դրամի ներդրում:  Տրամադրվել է 11857 տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն:

67 ՓՄՁ-ների չրագործության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններ գործարկելու ուղղություններով տրամադրվել է աջակցություն տեխնոլոգիական դասընթացների և անհատական խորհրդատվությունների միջոցով: 25 սկսնակ ՓՄՁ-ների չրանոցների, ջերմոցների և սառնարանային տնտեսությունների հիմնման նպատակով սարքավորումների և նյութերի ձևով տրամադրվել են դրամաշնորհներ:

«Շարունակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի իրականացումը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը  Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԶԾ ծրագիրը, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ փախստականների աջակցության ծրագիրը, Ասիական զարգացմ ան բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր տեղական և միջազգային գործընկերների հետ: Ավարտվել է «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագրի առաջին փուլը»,-տեղեկացրել է Գեղամ Պետրոսյանը:

2015թ. դեկտեմբերի 10-ին Բրյուսելում ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին «ԵՄ Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME» ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Ծրագրին այս պահին մասնակցում են նաև Մոնտենեգրոն, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը, Մոլդովան, Թուրքիան, Ալբանիան և Սերբիան:

2014-2020թթ. Համար նախատեսված ծրագիրն ուղղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու ՓՄՁ-ներին ուղղակի աջակցությանը շուկաների հասանելիության, ֆինանսական ռեսուրսների ապահովման, ձեռնարկատիրական կրթության, գործարար միջավայրի բարելավման, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանման, ՓՄՁ-երի մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովման միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն բոլոր անդամ երկրների համար 2,3 միլիարդ եվրո է:

Հայաստանի մասնակցությունը COSME ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում: Դա  էականորեն կբարձրացնի Հայաստանում ՁԵՑ արդյունավետությունը:

2015թ. ավարտին ամփոփվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրի առաջին փուլի արդյունքները, ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2016թ. նոր փուլի մեկնարկի համար: Դրական է գնահատվել նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության  (ՄԱԱԶԿ) Հայաստանում երիտասարդների ձեռներեցության աջակցության ծրագրի առաջին փուլը: Մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլ նախաձեռնելու բանակցությունը: 

Ընդլայնվել է նաև մյուս միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ գործակցությունը, որի շնորհիվ կընդլայնվի ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը: Նոր ծրագրերի ընթացքի և ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրի արդյունքների մասին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտեղեկացնի պարբերաբար:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025