Ի՞նչ կտա «ՀայաՔվե» շարժման առաջադրած օրինագիծը. մի քանի փաստարկներ
BLOGԱրմեն Մանվելյանը ֆեսյբուքյան իր էջում կիսվել է Գևորգ Դանիելյանի հետևյալ գրառմամբ.
Ի՞նչ կտա «ՀայաՔվե» շարժման առաջադրած օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար:
Թվարկեմ ընդամենը առավել առանցքային մի քանի փաստարկներ՝
- Սանդղակը իջեցնելուն հակված «աշխարհը», ինչպես նաև իրական և թվացյալ դաշնակիցները հարկադրված կլինեն ելակետ ընդունել, որ Հայաստանի որևէ պաշտոնյա չի կարող շրջանցել իրավունքը և բավարարել իրենց ապօրինի ակնկալիքները, ուստի վաղ, թե ուշ, հարկ կլինի վերադառնալ բանակցային սեղան այլ ձևաչափով,
- Այդպիսով կփաստվի, որ Ադրբեջանը իրականացրել ու շարունակում է իրականացնել ցեղասպան քաղաքականություն, ուստի փոխհատուցման պահանջատերը (և ոչ միայն) ոչ թե իրենք են, ինչի մասին մշտապես հորջորջում են, այլ Հայաստանը,
- Հայոց Եղեռնը, բովանդակային կտրվածքով ճանաչել են թուրքական դատարանները դեռևս 1919-21 թթ. դատավճիռներով, ուստի ներկայիս թուրքական կառավարության դիրքորոշումը բացահայտ ապօրինի է և չի կարող ելակետ ընդունվել,
- Վերջապես, հաջորդ սերունդները չպետք զրկված լինեն միանգամայն իրավաչափ եղանակներով, այդ թվում միջազգային հարթակներում պայքարելու նվազագույն հնարավորությունից:
Ինքնին այդ օրինագիծը որևէ անցանկալի խնդիր կամ վտանգ չի բովանդակում, ճիշտ հակառակը, այդպիսիք ի հայտ են գալիս, երբ անհիմն ու ապօրինի զիջումների ակնկալիքներ ենք ձևավորում:
Հ.գ. «ՀայաՔվեն» հենց այս իրավիճակում առավել անհրաժեշտ է, քան երբևէ, ովքեր դեմ են, ապա ակամա առնվազն հաշտվում են Հայաստանին ներկայացվելիք ռազմատուգանքների հետ ....
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



