Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է պատերազմի Ռուսաստանի՞, թե՞ Թուրքիայի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիան հայ զինվորականներին նախապատրաստում է «Ռուսաստանի դեմ պատերազմին մասնակցելու համար»: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախկին խորհրդական, լրագրող Անաստասիա Կաշևարովան։ Նրա խոսքով, իբր, վերապատրաստում է անցկացվում Ֆրանսիայի յոթ ուսումնական կենտրոններում, որտեղ Կովկասից «նորակոչիկներին» սովորեցնում են ՆԱՏՕ-ի զենք օգտագործել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստմանը, ապա դա, իհարկե, չափազանցված է, թեև Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այսօր իսկապես լավը չեն:

Թերևս Ֆրանսիան կցանկանար ուրիշի ձեռքերով կռվել մեզ հետ, բայց դժվար թե հայերը գնան դրան: Սակայն միանգամայն հնարավոր է, որ ֆրանսիացիներն իսկապես պատրաստում են հայ զինվորականներին։ Հարցն այն է, թե ինչո՞ւ, և դա ինչքանո՞վ է համապատասխանում Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրի կարգավիճակին։ «Ես ընդունում եմ, որ Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ծրագրով Հայաստանի զինվորականները Ֆրանսիայում կարող են վերապատրաստվել,ասել է ռազմական քաղաքագետ, Պլեխանովի համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը,- ի վերջո, այն, որ երկու երկրներն էլ ռազմական ոլորտում փոխգործակցում են, հայտնի է դեռ 2020 թվականի պատերազմից հետո։ Այսինքն, ֆրանս-հայկական փոխգործակցությունն ի սկզբանե ունեցել է հակաադրբեջանական և հակաթուրքական բնույթ։ Ի վերջո, Թուրքիան՝ մի կողմից, Հունաստանն ու Ֆրանսիան՝ մյուս կողմից, շարունակում են հակամարտել։ Երբեմն նման կոնֆլիկտի աստիճանը զգալիորեն մեծանում է։ Ուստի, Հայաստանից զինվորականների պատրաստումը լիովին ընդունելի տարբերակ է, սակայն փաստ չէ, որ դա հակառուսական բնույթ ունի»։

svpressa.ru.- Կարելի՞ է ենթադրել, որ Ֆրանսիան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ, թեկուզ ուրիշի ձեռքով։

- Պաշտոնական Փարիզը Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ վարելու կարիք կարող է չունենալ, իսկ ԱՄՆ-ը նմանատիպ պատերազմ մղում է։ Ավելին, Ֆրանսիայում գործում է օտարերկրյա լեգեոն, և, դրա հետ մեկտեղ, կա զարգացած ենթակառուցվածք օտարերկրյա զինվորականների պատրաստման համար՝ մոլորակի տարբեր հատվածներում մարտական գործողություններ իրականացնելու նպատակով։ Եվ դա՝ առաջին հերթին Աֆրիկայում, բայց նաև Մերձավոր Արևելքում և այլ՝ թեկուզ առայժմ մարած, բայց թեժ կետերում: Դա, իհարկե, առաջին հերթին պաշտոնական Փարիզի շահերից ելնելով, երկրորդ հերթին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի գլխավորած ողջ հավաքական Արևմուտքի շահերը։

svpressa.ru.- Ի՞նչ է պետք Հայաստանին: Նա դեռ ՀԱՊԿ անդամ երկիր է: Մի՞թե Փաշինյանն այլևս սուբյեկտ չէ, և ոչ ոք նրա համաձայնությունը չի հարցնում։

- Պաշտոնական Երևանն ավելի ու ավելի է ներքաշվում Արևմուտքի հետ ռազմական համագործակցության մեջ և, միևնույն ժամանակ, թուլացնում է իր կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։ Դրա մասին են վկայում Հայաստանի բարձրագույն ղեկավարության դեմարշները։ Ինչ-որ առումով պաշտոնական Երևանը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցությամբ և այս դեմարշներով ցանկանում է Ռուսաստանին, ինչպես և ողջ ՀԱՊԿ-ին դաս տալ հանուն Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի դեմ պայքարելու դժկամության համար: Եվ նաև, իհարկե, Անկարայի ու Բաքվի հետ Մոսկվայի ակտիվ համագործակցության համար։

svpressa.ru.- Աֆրիկայում միայն սեփական գաղութների հետ կռված ֆրանսիացիները (այն էլ՝ ամոթալի կերպով) ի՞նչ կարող են սովորեցնել Ղարաբաղով ապրած մարդկանց։

- Ենթադրում եմ, որ հայ զինվորականների ուսուցումն իրականացվում է ԱՄՆ-ի փողերով։ Հետևաբար, Ֆրանսիայի բարձրագույն ռազմական ղեկավարության համար դա հնարավորություն է եկամուտ ստեղծելու իրենց երկրի համար։ Բայց կա նաև ռազմաքաղաքական ասպեկտ՝ Ֆրանսիան հնարավորություն ունի առաջ մղել իր շահերը Հարավային Կովկասում՝ հայ վարձկանների օգնությամբ։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս բազմիցս է ուշադրություն հրավիրել տարածաշրջանում իրավիճակը սրելու Ֆրանսիայի ցանկության վրա։

svpressa.ru.- Իրականում եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ պարզ է: Էլ ո՞վ:

- Այստեղ կան, այսպես կոչված, ավանդական խաղացողներ՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Սակայն Գերմանիան ևս փորձում է հետ չմնալ նրանցից: Ես նաև տեղեկություններ ունեմ Արևել յան Եվրոպայի երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ռազմական դիվանագետների՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներ կատարած ուղևորությունների մասին։ «Անաստասիա Կաշևարովան կասկածելի աղբյուր է, - svpressa.ru-ին ասել է APN-NorthWest հրատարակության խմբագիր Անդրեյ Դմիտրիևը,- ես կարծում եմ, որ Ֆրանսիայում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին հայ զինվորականների նախապատրաստման մասին տեղեկությունները կեղծ են։ Հենց հիմա, երբ հավաքական Արևմուտքը արդեն փորձում է Ուկրաինային հաշվից հանել, հայերին պատերազմի պատրաստելու համար հարմար ժամանակը չէ:

Մյուս կողմից՝ այդ ֆեյքը այնքան էլ հիմար չի թվում, քանի որ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը ակնհայտորեն բռնել է Ռուսաստանի թշնամիների կողմը։ Դրա օրինակներն են վարչապետի վերջին հայտարարությունները, օրինակ՝ այն մասին, որ Աբխազիան և Հարավային Օսիան գտնվում են Վրաստանի կազմում, կամ նրա կնոջ ճանապարհորդությունը Կիև: Ռուսաստանն, ավաղ, հեռանում է Անդրկովկասից, դա օբյեկտիվ գործընթաց է, և լինի դա Սորոսի կողմից իշխանության բերված Փաշինյանը, թե ամբողջովին «սովետական» (իսկ իրականում թուրք) Իլհամ Ալիևը, դա միայն ժամանակի հարց է։ Իսկ ապագայում միանգամայն հնարավոր են պատերազմներ ռուսների և տեղի ժողովուրդների միջև։ Պարզապես հիմա ծանր պարտություն կրած Հայաստանի համար Ռուսաստանի հետ պատերազմ սկսելը զուտ ինքնասպանություն է։ Կարծում եմ, որ դա հասկանում է նույնիսկ Փաշինյանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy