Պայքարն Արցախի համար շարունակվում է. «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է վաղը 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ
SOCIETYՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը վաղը՝ ժամը 10․00-ին քննարկվելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։ Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։
Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։
Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



