Երանի գնացածներին,որ Արցախի կորուստը, գաղթական դառնալն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան․ Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երանի նահատակներին,որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան։
Հայաստանում քաղաքականություն չկա ։
Հայաստանում քաղաքական միտքը մեռել է։
Հայաստանում լուրջ խոսքն ու ասելիքը լսելի չէ։
Հայաստանում ամեն բան անձնավորված է։
Հայաստապում չկա գիտակցություն,որ Նիկոլն ընդամենը գործիք է ու պետք է պայքարել ոչ միայն Նիկոլի,այլ նրա պատվիրատու Արեւմուտքի դեմ։
Կարող եք հարցնել ինձ՝ եթե քաղաքականություն չկա,ինչու՞ ես առավոտից երեկո գրում ու խոսում։
Չգիտեմ…բայց ժամանակներն ու բարքերը փոխվում են։
Ամեն ինչ հոսում,ամեն բան փոփոխվում է,ի դժբախտություն ՝ դեպի վատը։
Անամոթությունն ու քաղաքական պոռնկությունն առաջին պլան են մղվում։
Էգոիզմն ու ոչխարի հոտին հատուկ միայն ստամոքսով գոյատեւելու բնազդը կերել է մեզ ներսից։
Արցախը հայաթափվել է,բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից։
Բաքվի բանտերում հայեր են դատվում,իսկ Երեւանն ու ողջ Հայաստանն ամանորյա տոնակատարության է պատրաստվում։
Հիշողություններս ու բանականությունը կորցրել ենք ու ավելի նմանվել անասունի։
Չենք գիտակցում էլեմենտար բաներ։
Արեւմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային եւ ՀՀ- ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով։
Արեւմուտքը կունենա իր երազանքի ՀՀ ԱԺ-ն՝ Նիկոլ եւ արեւմտամոլ ,քաղաքական տրանսգենդերիզմի եւ գոլուբոյների պաշտպան հակառուսներ։
Թուրքական լափի պակաս հաստատ չի լինի,կվայելեք հավեսով ու կերջանկանաք «ղարաբաղյան կլանի» Բաքվի ու Երեւանի բանտերում հայտնվելու փաստից,այ թշնամուն ծախված նեոբոլշեւիկներ։
Ու սա կլինի դե յուրե Երրորդ Հանրապետության վերջը։
Երևի մենք սրան արժանի ենք..մենք՝բոլորս։
Երանի գնացածներին,որ Արցախի կորուստը, գաղթական դառնալն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան։
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



