Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ հենց շվեյցարական բանակի մոդելը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ռուսական բանակը տարբերակ չէ. Փաշինյանը ստեղծում է բանակ շվեյցարական ոճով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը վերաֆորմատավորում է իր զինված ուժերը՝ որպես մոդել վերցնելով շվեյցարական բանակը։ Համապատասխան հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Ինչո՞ւ հենց Շվեյցարիան հանկարծ դարձավ օրինակելի: Ի վերջո, Փարիզի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ ֆրանսիացիները ձեռնամուխ կլինեն Հայաստանի զինված ուժերի բարեփոխմանը։ Ի դեպ, Փաշինյանն առաջինը չէ, որ նման գաղափար է հղացել։

Դեռևս 2014 թվականին Ուկրաինայի այն ժամանակվա պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը ձեռնամուխ եղավ Շվեյցարիայի բանակի օրինակով և նմանությամբ վերափոխել Ուկրաինայի զինված ուժերը: Նա շատ էր ուզում, որ, ինչպես Շվեյցարիայում, բոլորը զենքի տակ լինեն։ Բայց այդ հավակնոտ ծրագիրը այրվեց Իլովայսկի կաթսայում, որից հետո ինքը՝ Գելետեյը, Անգլիայում մշտական բնակություն հաստատեց՝ 36 միլիոն դոլարով իր համար փոքրիկ կալվածք գնելով։ Սակայն պետք է ասել, որ, ի վերջո, Ուկրաինայում բոլոր տղամարդկանց ու կանանց զենքի տակ դրեցին։ Ճիշտ է, դա Շվեյցարիայի հետ արդեն կապ չունի։ Որտեղի՞ց Փաշինյանին նման ակնածանք լեռների, լճերի ու շոկոլադի երկրի նկատմամբ, լրիվ անհասկանալի է: Ինչպես նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերը մոտ երկու հարյուր տարի չկռված բանակի չափանիշներով պետք է լինեն:

«Շվեյցարիան վերջին անգամ կռվել է 1847 թվականին, երբ կաթոլիկ կանտոնները պարտվեցին Սոնդերբունդի քաղաքացիական պատերազմում, և որից հետո այդ ալպյան հանրապետությունը վերածվեց համադաշնության։ Այժմ Շվեյցարիան հարուստ և չեզոք երկիր է, որը շրջապատված է բարեկամական հարևաններով։ 2000-ականներից սկսած Շվեյցարիան պարբերաբար կրճատում է իր բանակը։ Շվեյցարացիները տարին երկու անգամ հրավիրվում են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքների: Դա լավ և հարմար մոդել է չեզոք երկրի ոչ պատերազմող բանակի համար»,- իր Տելեգրամալիքում գրել է հրապարակախոս Սերգեյ Մարդանը։

Նրա կարծիքով, խեղճ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չեզոքություն, նրա աշխարհագրական դիրքը նման հնարավորություն չի տալիս։ Նա խցկված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ առանց դեպի ծով ելքի, տրանսպորտային և նյութատեխնիկական տեսանկյունից լիովին կախված է իր հարևաններից։ Ուստի նա ոչ միայն պետք է պահպանի մարտունակ բանակ, այլ նաև ստիպված է դաշնակցային հարաբերություններ ունենալ որևէ «մեծ տերության» հետ։ Մարդանը նաև չի բացառել, որ «շվեյցարական մոդելին» անցնելու մասին խոսելով՝ Փաշինյանը պատրաստվում է երկիրը հանձնել իր թուրք հարևաններին։

svpressa.ru-ն Մոսկվայի պետական համալսարանի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյին խնդրել է մեկնաբանել Փաշինյանի այս անսպասելի «կրեատիվը»։

-Ինչո՞ւ պետք է զարմանանք։ Հայաստանը սկսել է թեքվել դեպի Արևմուտք։ Հիմա տեսնում ենք այդ ամենի տրամաբանական ավարտը: Հայաստանում աճում են ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցման և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ շփումների տրամադրությունները: Կամ մեկ այլ տարբերակ. Ռուսաստանին հասցնել նրան, որ նա բարձրացնի Հայաստանին ՀԱՊԿ-ից բացառելու հարցը։ Հետո Երևանում հանգիստ խղճով կասեն, որ այլընտրանք չունեն, քան անդամակցել ՆԱՏՕ-ին:

svpressa.ru.- Բայց ինչո՞ւ Շվեյցարիա։ Արդյո՞ք դա լավ օրինակ է հետևելու համար:

- Շվեյցարիան փոքր երկիր է, տարածքով համեմատելի Հայաստանի հետ։ Այն ունի բանակ, որը հարմարեցված է լեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Վարկանիշներում այն համարվում է լավագույններից մեկը: Իհարկե, շվեյցարացիները արդեն 200 տարի չեն կռվել։ Բայց մի ժամանակ շվեյցարացի լեգեոներները եղել են բազմաթիվ եվրոպական բանակներում և բարձր են գնահատվել իրենց խիզախության համար:

svpressa.ru.- Այդ փառքը նրանց հնարավորություն է տվել ավելի քան հինգ դար լինել Հռոմի պապի թիկնապահները։ Բայց թվում է, թե ֆրանսիացիները պետք է բարեփոխեն հայկական բանակը։

- Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող դառնալ երկրորդ Ֆրանսիա, բոլոր առումներով դա երկինք ու երկիր է, այդքան ռեսուրսներ չկան։ Ըստ այդմ, պետք է կենտրոնանալ ավելի իրատեսական բանի վրա։ Ղարաբաղի անփառունակ կորստից հետո Հայաստանը տարածքային ու ռեսուրսային առումներով մոտ է Շվեյցարիային։

svpressa.ru.- Բայց Շվեյցարիայի ՀՆԱ-ն ավելի քան 800 միլիարդ է, իսկ Հայաստանինը՝ 20 միլիարդ։

- Դա նշանակում է, որ աշխատելու տեղ կա: Եվ երկրորդը. եթե հայերը կորցնեն Նախիջևանից Ադրբեջան տանող միջանցքը, ապա ընդհանրապես կդառնան փոքրիկ Երևանի մարզ։

svpressa.ru.- Ինչո՞ւ դեռ չեն խնդրել Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից։

- Նախ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում այլ ռազմական դաշնակից դեռևս չունի։ Ուզես, թե չուզես, բայց այդպես է: Երկրորդ հերթին՝ կա ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգ, և Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում դրանում։ Բայց դրա դրական կողմն էլ այն է, որ Ռուսաստանում որոշակի շրջանակներ կապված են այդ երկրի հետ բարեկամությամբ և ջերմ զգացմունքներ ունեն նրա հանդեպ, բացի դա, հայկական լոբբին ևս Ռուսաստանում բավականին ազդեցիկ է։

svpressa.ru.- Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք։

- Ես վախենում եմ, որ Հայաստանի համար ամեն ինչ ողբերգական ավարտ կունենա: Հավանական սցենարը հետևյալն է. հանրապետությունը կխզի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այնտեղ իշխանության կգա հակառուսական ռեժիմ, որից հետո Ադրբեջանը կխլի Նախիջևան տանող միջանցքը։ Արդյունքում Հայաստանը Երևանի մարզի շրջանակներում կվերածվի փոքր, պետականություն չունեցող տարածաշրջանի։ Այդ ժամանակ նրան կմնա միայն մեկ հնարավորություն՝ Վրաստանի հետ միության մեջ մտնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026