2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց
POLITICS2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց:
Նույն անձը մի քանի օր առաջ էլ ասում էր, թե Արցախը դեռ 2016-ին է հանձնվել, իսկ նրա մի քանի թիմակիցներ որոշ ժամանակ առաջ ավելի առաջ էին գնացել` նշելով, թե Հայաստանն ու Արցախը 100 տարի առաջ են հանձնվել:
Հատկանշական է, որ Արցախ հանձնածի մյուս հանցակիցը, ով նախագահի պաշտոն է զբաղեցնում, լրիվ ինքն իրեն գերազանցեց, հայտարարելով, թե 1991 թվականին է Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել:
Իշխանության մի հատվածն էլ, Արցախի մասին խոսելիս, մի տեսակ հպարտ «ստոյկա» է բռնում` ընդգծելու իրենց «սկզբունքային» մոտեցումը, որ Արցախի ադրբեջանական լինելու հարցը իրենք կասկածի տակ չեն էլ դրել:
Ի դեպ, դրանք այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ, ճիշտ նույն դեմքով, գոռում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է:
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի»:
Հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են, որոնց պատասխանատուները, դրանց հանցակիցներն ու պարտակողները, ոչ միայն իրենք, այլ սերունդներով են պատասխան տալու:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



